05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Նիկո՛լ, Արցախ գնալուց մի վախեցիր, քեզ չեն խփի, խփում են միայն լավագույններին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ նիկոլականները մանիպուլյացիայի են դիմում, քանի որ պետք է խոսեն ոչ թե՝ կարգավիճակից, այլ՝ ինքնորոշման իրավունքի պարտադիր իրացումից։

 

«Կարգավիճակը կարող է Ադրբեջանի կողմից էլ տրվի, ու Արցախն ունենա «կուլտուր ավտոնոմ» կարգավիճակ։ Հետո ասեն՝ Փաշինյան կարգավիճակ չէիք ուզում, տվել ենք: Հորդ Աստծուն մեռնեմ, կրկնում եմ՝ կարգավիճակից չպետք է խոսենք, այլ խոսենք այն փաստաթղթերից, որը փաստաթղթավորված տվել ենք իրենց ժառանգություն։ Այնտեղ ինքնորոշման իրավունքն առանց սահմանափակումների՝ հստակ կա, այնտեղ նշված է, որ Արցախի ժողովուրդը հանրաքվեով պետք է որոշի իր ճակատագիրը»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով 168.am-ի հարցին, թե արդյո՞ք Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունը, թե Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հարցը պետք է քննարկել, արդյո՞ք սա չի նշանակում, որ նոր օրակարգ է ձևավորվում, և այլևս չի խոսվի Արցախի կարգավիճակի մասին։

 

Քաղաքական գործչի մեկնաբանությամբ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների հարաբերությունները բավականին լարված են, այսօր լավագույն ժամանակը չէ արցախյան խնդիրը հանգուցալուծելու համար։

 

«Այսօր, երբ Մինսկի խմբի ֆորմատը գրեթե չկա, Հայաստանի միակ դաշնակից Ռուսաստանը խրված է Արևմուտքի հետ հարաբերությունների հատուկ օպերացիայում, գնում են դրան՝ ի՞նչ անեն։ Իհարկե, իրենք Արցախից հրաժարվել են։ Եթե հրաժարված չլինեին, Նիկոլ Փաշինյանը  1,5 տարվա ընթացքում ինչո՞ւ մեկ անգամ Արցախ չգնաց։ Ի՞նչ անվտանգության նկատառումներից ելնելով՝ վախենում է խփե՞ն։  Մեկն այդպես եղել է, վախեցել է, որ իրեն կխփեն, Շառլ դը Գոլն ասել է՝ մի վախեցիր, քեզ չեն խփի, խփում են միայն լավագույններին։ Նիկո՛լ, Արցախ գնալուց մի վախեցիր, քեզ չեն խփի, խփում են միայն լավագույններին»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

Զվարթ Խաչատրյան 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

168.am

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ