10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մեղավոր չեմ համարում այն քաղաքացիներին, ովքեր 2018-ին մեզ մերժեցին եւ Նիկոլին բերեցին իշխանության». Արմեն Աշոտյան

«Եթե 2018-ին Նիկոլին իշխանության բերելը միամտություն էր, ռոմանտիզմ էր, ապա 2021-ին հունիսի 20-ին Նիկոլին ձայն տալը մեղք էր, եւ ես այդ մարդկանց ասելիք ունեմ»,-այսօր Տելեգրամ ալիքի ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Հարցն ուղիղ էր ձեւակերպած՝ մեղավոր համարո՞ւմ եք այն մարդկանց, ովքեր 2018-ին ձեզ մերժեցին եւ Նիկոլ Փաշինյանին բերեցին իշխանության: «Մեղավոր չեմ համարում այն քաղաքացիներին, ովքեր 2018-ին մեզ մերժեցին եւ Նիկոլին բերեցին իշխանության»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ 2018-ի իրադարձությունների համար բոլոր կողմերն իրենց մեղքն ունեին, այդ թվում նաեւ իրենք՝ իբրեւ գործող իշխանություն, նաեւ նրա համար, որ տարիներ շարունակ չէին պատասխանել իրենց հասցեին գեներացվող ստերին եւ դրանք նստվածք էին թողել մարդկանց սրտերում: «Եթե որեւէ քաղաքական գործիչ խոստանում է հեշտ լուծում դժվար խնդիրներին՝ միանգամից մի բանով խփեք նրա գլխին, որովհետեւ հնարավոր չէ դժվար խնդիրներին հեշտ լուծումներ տալ»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ խորհուրդ տալով դասեր քաղել 2018-ին տեղի ունեցածից եւ այլեւս երբեք պոպուլիզմին չտրվել:

Ինչ վերաբերում է 2020-ի ընտրություններին, Արմեն Աշոտյանն ասաց, որ դրանք, այո, կեղծվել են, բայց միեւնույն է՝ Նիկոլ Փաշինյանը ստացել է ձայներ: Նա նաեւ հիշեցրեց, որ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների դեօկուպացիա, հիմա, սակայն, այդ մասին ոչ միայն չի խոսում, այլ անում է քայլեր, որոնց արդյունքում այդ տարածքներն Ադրբեջանին են անցնելու նաեւ իրավական առումով:

Նելլի Գրիգորյան

aravot.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ