Ադրբեջանը գրավում է Կապան-Մեղրի ճանապարհը. Էդգար Էլբակյան
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/03/E8EF9E63-180E-471A-8E15-2AC7012EA63B.png)
Շարունակելով առաջխաղացումը ՀՀ «միջազգայնորեն ճանաչված տարածքով», որի անձեռնմխելիության հանդեպ միշտ կույր լավատեսություն են ունեցել և ունեն «հիմնադիր նախագահի վերջին օրերի» աղանդավորները և կապիտուլյանտականները, Ադրբեջանը ևս 2 կմ խորացել է՝ գրավելով Հանդ գյուղատեղին, Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը, զրկելով գյուղը խմելու ջրից, և հայտնվել գյուղից ընդամենը 1 կմ հեռավորության վրա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նա նաեւ հավելել է. «Նպատակն ակնհայտ է՝ օգտվել քաղաքական առավելությունից, այն է՝ Հայաստանում իրենց դրածո կամակատար իշխանության առկայությունից և, ըստ այդմ, զրոյական դիմադրությունից՝ առաջանալով Ծավ գետի հոսանքով ու կտրելով Սրաշան-Ծավ, ասել է թե՝ Կապան-Շիկահող-Շվանիձոր-Մեղրի ճանապարհը (տեղանքի քարտեզը՝ մեկնաբանությամբ)»: