05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երբ կավարտվի ռուս ուկրանինական պատերազմը ըստ փորձագետի

Կարծում եմ՝ առաջիկա շաբաթներում, առավելագույնը մեկ կամ երկու ամիս, հատուկ ռազմական գործողությունները ավարտվելու են, ավարտվելու է ակտիվ փուլը։ Ռուսաստանի համար հաջող ելքն ուղղակի անխուսափելի է, պարզապես քանի որ խնդիր է դրված, որ խաղաղ բնակչությանը հնարավորինս հեռու պահել հնարավոր աղետներից, դրա համար էլ ռազմական գործողություններն այսքան ձգվում են։ 

Այս մասին քիչ առաջ ՌԴ դեսպանատան մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը, որը ևս եկել է իր աջակցությունը հայտնելու ՌԴ-ին ռուս-ուկրաինական պատերազմում։

«Այո, Ռուսաստանի գործողությունները դանդաղ են, բայց միևնույն ժամանակ հաստատուն, այդպես էլ պիտի լիներ։ Ակտիվ ռազմական գործողությունների հաջող ավարտը, նորից կրկնեմ, մի քանի շաբաթվա խնդիր է, այլ տարբերակ չկա էլ։ Ռուսական պետականության համար այն, ինչ տեղի է ունենում, ունի գոյաբանական նշանակություն։ Այն, ինչ տեղի է ունենում, գոյաբանական նշանակություն ունի մեզ համար, դրա համար էլ այստեղ ենք՝ ՌԴ դեսպանատան մոտ։ Այն աղետը, որը մեր գլխին բերվեց 44-օրյա պատերազմի տեսքով, գծագրված էր, գծագրված էր այն նույն ուժային կենտրոնների կողմից, որոնք Ուկրաինայում տարիներ շարունակ հակառուսականություն են քարոզել, սերմանել։ Ռուսաստանի հաջողությունը միանշանակ միտված է լինելու նպաստել նաեւ մեր պետականության ամրապնդմանը։ Դրա համար մենք անպայման մեր խոսքը այս օրերին պիտի ասենք, անձամբ ես դրա համար եմ այստեղ։ Հայոց պետականության մեջքը շտկելու կարևորագույն գրավականներից մեկը Ռուսաստանի հաջողությունն է ու մարդիկ պիտի այս օրերին տրամաբանական եզրակացություններ անպայման անեն»,- հավելեց նա։

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ