10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վերադարձան զորամասեր

Զինվորական ծառայության ընթացքում աչքի ընկած զինվորներին խրախուսելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի եւ ԼՂՀ պաշտպանության բանակի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքից զորակոչված եւս 100 ժամկետային զինծառայողների դեկտեմբերի 21-ից կարճատեւ արձակուրդ էր տրվել: Սա 2014 թվականի նմանատիպ վերջին նախաձեռնությունն էր, որում ընդգրկվել էին Կենտրոն, Նորք-Մարաշ, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջաններից զորակոչված զինծառայողները:

Դեկտեմբերի 25-ին Երեւանի քաղաքապետարանի վարչական շենքի մոտից զինվորներին ճանապարհել են Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն ու վարչական շրջանների ղեկավարները: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից բոլոր զինծառայողներին առաջիկա տոների կապակցությամբ շնարհավորել ու խաղաղ ծառայություն է մաղթել Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը:

Քաղաքապետի տեղակալը զրուցել է նաեւ զինվորների ծնողների հետ եւ վստահեցրել, որ ինչպես զորամասերում զինվորներին տեսակցելու, այնպես էլ նրանց խրախուսելու նպատակով կարճատեւ արձակուրդ տրամադրելու նախաձեռնությունները կլինեն շարունակական: Ներկաները շնորհակալություն են հայտնել Երեւանի քաղաքապետարանին, ՀՀ պաշտպանության նախարարությանն ու ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարությանը շարունակական ակցիաների եւ զինծառայողների հանդեպ դրսեւորած հոգածության համար:

Նշենք նաեւ, որ 2014 թվականին իրականացված այս ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններից զորակոչված շուրջ 600 զինծառայողներ հնարավորություն են ստացել այցելել Երեւան եւ խրախուսվել 5-օրյա արձակուրդով:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ