07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Վերջին օրերին, Հայաստանում նկատվող ռուսների եռուզեռը կարևոր է ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլ զուտ մարդկային». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին օրերին, Հայաստանում նկատվող ռուսների եռուզեռը կարևոր է ոչ միայն բիզնեսի տեսանկյունից, այլ զուտ մարդկային։

Չպետք է մոռանալ, որ ՌԴ-ում տարբեր հաշվարկներով 2.5-3 մլն հայ է ապրում, Հայաստանում և Արցախում անվտանգության ապահովման գործառույթ են իրականացնում ռուս զինծառայողները և անկախ քաղաքական դիրքորոշումից, ՀՀ եկող ռուսների նկատմամբ պետք է հատուկ վերաբերմունք դրսևորվի։

Կրկնում եմ՝ սա ոչ միայն բարոյական հարց է, այլ սրանից է կախված, թե այլ իրավիճակներում ՀՀ-ում կամ ՌԴ-ում ապրող հայերի նկատմամբ ինչպիսի վերաբերմունք և քաղաքականություն կորդեգրվի։

 

Անկախ Ուկրաինայի տարբեր քաղաքական դեմքերի, խմբերի՝ տարբեր փուլերում արտահայտած ոչ հայանպաստ դիրքորոշման, մարդկային առումով ցավալի տեսնել Ուկրաինայի ժողովրդի վիճակը, որովհետև նախ այնտեղ ևս հարյուրամյակներով հայեր են ապրում, երկրորդ, պատերազմն առաջին հերթին մարդկային ողբերգություն է։

Չեմ կարծում, թե ՌԴ օպերացիան երկար կշարունակվի, սակայն նույնիսկ ռազմական գործողությունների ավարտը դեռ չի նշանակի, որ Ուկրաինայում կարող է կայունություն կամ անվտանգություն հաստատվե»։

 
 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ