Մեր ժողովուրդն այս օրվանից կմահանա ձեր պատճառով. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ին
Ուկրաինայի նախագահ Զելենսկին նոր կոչով է հանդես եկել, որում քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին թափված արյան համար։
«Իմանալով, որ նոր հարվածներն ու զոհերն անխուսափելի են, ՆԱՏՕ-ն գիտակցաբար որոշում կայացրեց չփակել Ուկրաինայի երկինքը»,- ասել է նա` հավելելով. «Այս օրվանից մեր ժողովուրդը կմահանա նաև ձեր պատճառով»։
«Այն ամենը, ինչ դաշինքը կարողացել է անել այսօր, Ուկրաինայի համար 50 տոննա դիզվառելիք փոխանցելն էր իր գնումների համակարգով: Հավանաբար, որպեսզի այրենք Բուդապեշտի հուշագիրը»,- դժգոհել է տարիներ ի վեր Արևմուտքի վրա հույս դրած Ուկրաինայի ղեկավարը։
Զելենսկին կասկած է հայտնել, որ ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանել ցանկացածի, այդ թվում՝ անգամ դաշինքի երկրներին։
«Այսօր Դաշինքի ղեկավարությունը կանաչ լույս է վառել ուկրաինական քաղաքների և բնակավայրերի ռմբակոծման համար՝ հրաժարվելով ոչ թռիչքային գոտի ստեղծելուց և երկինքը փակելուց։ Մեր ընդհանուր Եվրոպայի, մեր ընդհանուր ազատության, մեր ընդհանուր ապագայի համար թափված մեր արյան լիտրերի դիմաց դուք վարձահատույց չեք լինի լիտրերով վառելիքով»,- զայրացած հայտարարել է նա։