09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աղվան Հովսեփյանի խոսնակը բամբասանք է համարում

“Ես ասեկոսեներն ու բամբասանքները մեկնաբանել չեմ պատրաստվում”,-անդրադառնալով  այսօրվա մամուլում հայտնված այն տեղեկությանը, թե ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ցանկանում է գնել Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի տունը, Henaran.am-ին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյաննը:

Հիշեցնենք, որ թերթերից մեկը գրել էր, որ Պետգույքի կառավարման վարչությունը թանկացրել է Մամուլի տան վարձակալներ համարվող լրատվական գործակալությունների ու խմբագրությունների սպասարկման վճարները, որոնք շենքում տարածք են զբաղեցնում անվարձահատույց: Ըստ թերթի, այդ շենքում սեփականաշնորհված է միայն “Երեւան” հեռուստաընկերության զբաղեցրած տարածքը, որը ոչ ֆորմալ պատկանում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ վարձակալները մտահոգություն ունեն, որ հենց նա էլ ցանկանում է տիրանալ շենքին ամբողջությամբ:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ