22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից 14 տարի է անցել․ «Փաստ»

2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից 14 տարի է անցել: Վերջին երեքուկես տարվա ընթացքում, ինչպես մի շարք այլ գործեր, այս գործը ևս Նիկոլ Փաշինյանի համար օգտագործվեց քաղաքական հակառակորդների նկատմամբ հաշվեհարդար տեսնելու համար: Միևնույն ժամանակ, շատերի կարծիքով, այս ընթացքում առաջնային խնդիր է եղել Նիկոլ Փաշինյանին այդ գործում ունեցած մասնակցությունից «մաքրելը»: Վերջերս ՄԻԵԴ-ը հրապարակեց վճիռ, որով արձանագրեց Նիկոլ Փաշինյանի իրավունքների խախտման փաստը: Կան տարբեր կարծիքներ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ Փաշինյանը պետք է արդարացվի, թե՞ նրա վերաբերյալ դատական որոշումները պետք է բեկանվեն, և գործը վերադարձվի դատարան՝ նոր քննության:

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով նշվածից բխող հնարավոր գործընթացներին, նշել է. «Քանի որ ընթացակարգային խախտումներ են ֆիքսվել, ենթադրվում է, որ գործը ամբողջ ծավալով պետք է վերանայել՝ խախտումների բացառմամբ: Այսինքն, նույն փաստերը, որոնք դրված են եղել նախկինում, պետք է նորից քննության առարկա դառնան, և դատարանը նորից պետք է որոշում կայացնի: Տեղեկություն տարածվեց, որ ՀՀ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին արդարացնելու պահանջով բողոք է ներկայացրել: Եթե այդպես է, ուրեմն կողմնակալ մոտեցում է. նախկինում բոլոր գործերով ոչ թե անմիջապես, առանց փաստերը հետազոտելու որոշում է կայացվել, այլ տեսել ենք բեկանելու ու նոր քննության առարկա դարձնելու տարբերակը: Բայց այս դեպքում ավելի հետաքրքիր է հենց ՄԻԵԴ-ի ակտի կայացման գործընթացը, որովհետև եթե այդ ակտը կայացավ, մեր ներպետական ատյաններում ինչ-որ գործողություններ պետք է լինեն՝ վերջնական արդարացում գուցե լինի, գուցե չի լինի:

Բայց հենց ՄԻԵԴ -ի գանգատի ընթացակարգով շատ ավելի լուրջ խնդիրներ են առաջանում, որովհետև, ինչպես տեսանք, ՄԻԵԴ-ին առարկություններ առանձնապես չեն ներկայացվել: Մինչդեռ թե՛ նախկինում, թե՛ 2018-ից հետո ՀՔԾ վարույթում քննվող գործով կան բավարար տվյալներ՝ հիմնավորելու ցույցերի ոչ խաղաղ բնույթը, դրանց պատճառած վնասը և Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը հավաստող բազմաթիվ ապացույցներ»,ասաց նա՝ շեշտելով՝ այն ակտը, որը կայացվել է 2010-ին, բավականին հիմնավորված ու պատճառաբանված է: Փաստաբանի խոսքով, Ն. Փաշինյանի այդ ժամանակվա կոչերը բավարար էին մեղադրական դատավճիռ կայացնելու համար:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Մարտի 1-ի գործով որևէ սպանություն չի բացահայտվել, Հ. Խուդոյանը նշեց. «Այն ժամանակ, երբ գործն ուղարկվում էր դատարան ու հասանելիություն ունեինք նախաքննության նյութերին, նման բացահայտում չկար: Եթե լիներ, առնվազն դրա մասին հայտարարություն կարվեր: Դա չի եղել, և ենթադրում եմ, որ քննությունը որևէ նոր արդյունք չի ապահովել: Վերջին դրվագը Գեղամ Պետրոսյանի կալանավորումն էր սպանության մեղադրանքով, բայց հետագայում վարկածը չհաստատվեց, ու վերջինս ազատ արձակվեց: Ընդհանուր առմամբ, լռությունը ու նախկինում եղած փաստերը եթե համադրենք, կարող ենք դիրքորոշում ունենալ առ այն, որ ՀՔԾ-ն գործով որևիցե նոր զարգացում չի ապահովել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ