14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է ի պաշտպանություն ռուսական բանակի՝ Կիևյան կամրջից կախված պաստառի հեղինակը. Փաստ

«Նախօրեին սոցցանցերում և տեղեկատվական այլ հարթակներում ակտիվորեն տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էր, որ Կիևյան կամրջից «Армия России» գրությամբ պաստառ էր կախված։ Հետո տեղեկություններ շրջանառվեցին, թե իրականում դա «ֆեյք» տեսանյութ է, ոչ մի պաստառ էլ չի եղել:

«Փաստ» թերթի տեղեկություններով, պաստառն իրականում կախված է եղել, տեսանյութն էլ ամենևին «ֆեյք» չէ: Ավելին, մեր աղբյուրները վստահեցնում են, որ, ի աջակցություն Ռուսաստանի և ռուսական բանակի, այդ պաստառի նախաձեռնությունը պատկանում է խորհրդարանական ընդդիմադիր ուժերից մեկին:

Մենք նաև տեղեկություններ ունենք, որ տեղի ընտրությունն իր մեջ խորհրդանշականություն է պարունակում: Մասնավորաբար, ի սկզբանե որոշված է եղել պաստառը կախել «Հաղթանակ» կամրջից, սակայն ոստիկանները կանխել են: Արդյունքում պաստառը կախվել է Կիևյան կամրջից, ինչն ավելի է ընդգծել խորհրդանշականությունը»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ