01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ժառանգություն» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին կոչ է անում հրաժարական տալ

«Ժառանգություն» կուսակցությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է համապետական Քաղաքական խորհրդի նիստ:

ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգության» համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ անցկացված նիստը, որին մասնակցել են բոլոր մարզերից ժամանած 55 պատվիրակներ, մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել ադրբեջանաթուրքական ներխուժման և Արցախի մեծ մասի ու բուն Հայաստանի որոշ հատվածների բռնագրավման ժամանակ զոհված և շարունակաբար զոհվող հազարավոր հայորդիների հիշատակին:

Լսելով բազմաթիվ զեկուցումները և ընդունելով կուսակցության վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանի հաշվետվությունը՝ Քաղաքական խորհուրդը հանգամանորեն քննարկել է հայրենիքում ու տարածաշրջանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ զարգացման հնարավոր դիպաշարերով: Հովհաննիսյանը հանդես է եկել Եվրոպայի ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության հետ իր ներկայացուցչական գործունեության մասին զեկուցմամբ:

«Հայաստանի սասանված միջազգային վարկը, կենսական ազգային շահերը և քաղաքացիական համերաշխության հրամայականը դարձան ներքին ու արտաքին քաղաքականության վերաբերյալ հետագա քննարկումների հիմնական թեմաները:

Այս իրադրությունում «Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը՝

ա) իր խորը մտահոգությունը հայտնեց ռուս-ուկրաինական պատերազմի կապակցությամբ եւ անհապաղ զինադադարի ու առկա խնդիրների դիվանագիտական լուծման կոչ արեց,

բ) դատապարտեց Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների՝ 2021թ. հունիսի 15-ին ստորագրած, այսպես կոչված, «Շուշիի հռչակագրի» բռնազավթողական, պանթուրքական փաստաթղթի վավերացումը երկու երկրների խորհրդարաններում, նրանց կողմից շարունակական զավթողական գործողություններ կատարելու, սահմանի երկու կողմում մշակութային ցեղասպանություն իրականացնելու եւ մի քանի տասնյակ հայ ռազմագերիների ու Բաքվում պահվող անձանց հայրենադարձումը մերժելու համար,

գ) անթույլատրելի համարեց Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների չափանիշների կայուն անկումը և ավտոկրատիայի խորացմանն ուղղված ընդգծված միտումը, այդ թվում՝ խոսքի ազատության, դատաիրավական անկախության դեմ վերջերս իրականացված միջոցները,

դ) խստիվ քննադատության ենթարկեց իշխող վարչակարգի և նրա գործող ղեկավարի բևեռացնող ներքին քաղաքականությունն ու հռետորաբանությունը,

ե) մերժելի համարեց բռնազավթիչ հարևանների նկատմամբ նրա անդադրում, անհիմն թողտվությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքների ու Արցախի իրավական հիմքերի աննախադեպ զիջողական վարքագիծը,

զ) կոչ արեց նրան հրաժարական տալ՝ արժանապատվություն ցուցաբերելով հանուն ազգի ապագայի», – ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ