26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքական մանևրներ. կեղծ ստրատեգներ

Այսօր, եթե փորձենք ուսումնասիրել ցանկացած քաղաքական համակարգ և այնտեղ գտնել գերիշխող քաղաքական կոնցեպտուալ տեսություններ և կոնկրետ գաղափարական հիմքեր, կհանդիպենք լուրջ խնդիրների, քանզի արդի քաղաքական համակարգերում գերակա հիմնական ուղղություներն են՝ դեմագոգիան, ծայրահեղականությունը և  մոնոպոլ դոկտրինները։

Նմանատիպ մի քաղաքական համակարգ՝ իր բոլոր ատրիբուտներով և կոլորիտով գործում է նաև ՀՀ-ում։ Թվում է՝ դաշտում առկա է քաղաքական ինստիտուցիոնալիզմի մաս կազմող ողջ օղակը՝ իշխանություն, ընդդիմություն, նույնիսկ այընտրանք էլ ունենք։

Ըստ տրամաբանության` վերը նշված քաղաքական ինստիտուտների հստակ  գործելու և իրենց ֆունկցիները կատարելու դեպքում, քաղաքական դաշտից պետք է պահանջել կոնկրետ քայլեր, սակայն իրականությունն այլ բան է ապացուցում:

Փորձենք մի փոքր բացել փակագծերը և խոսել այդ «դերակատարների» (չէ չեմ ասի բուտաֆորիա) իրական ֆունկցիաների մասին։

Սկսենք ամենացանկալիից, ինչն որպես կանոն պարտադիր է բոլոր դեմոկրատական համակարգերում,  խոսքն ընդդիմության մասին է։

Հայ ժամանակակից ընդիմադիր դաշտը բնորոշելու համար սկսենք հասարակից՝ ինչ են ուզում նրանք, և ինչ գաղափարներ ու ծրագրեր են առաջարկում։

Ընդդիմադիրների պայքարի մեխն առաջին հերթին իշխանության կազմաքանդումն է։

Ցանկացած ընդդիմադիր ուժ պետք է հստակ ասելիք  ունենա, անհրաժեշտ է ծրագրային դրույթների առկայությունը և դրանց իրականացման մեթոդները, այլ ոչ թե միայն գործող համակարգի  կույր քննադատությունը:

Վերոնշյալ դեմագոգիան արտացոլվում է շատ ակնհայտ. մարդիկ միայն խոսում և ճամարտակում են՝  մեկ-մեկ էլ խաղում ամբոխի նուրբ զգացմունքների հետ՝ նրանց դրդելով ծայրահեղ քայլերի (իրենք չեն մասնակցում պրոցեսին՝ կողքից նայում են` «պռոեկտը իրականանում է» ասելով)։

Ընդդիմադիրների մյուս թևն ավելի գաղափարականացված և մեղմ տակտիկայով է աշխատում, մարդիկ ունեն որոշակի ծրագրեր, սոցիալական լուրջ խնդիրներ են առաջ քաշում, բայց գործելաոճը և մարտահրավերները ժամանակակից չեն (միևնույնն է իրենք ավելի ինտելեկտուալ են, ավելի կոռեկտ, սիրում են խելոք-խելոք խոսել, բայց միայն խոսել), նրանք նույնպես ունեցել են որոշակի իշխանական լծակներ`  ժամանակին միահեծան-տոտալիտար կերպով իշխել են:

ՀՀ քաղաքական դաշտի այլընտրանք-ընդդիմությունը լրիվ հայտնություն էր քաղաքագիտական պրակտիկայում՝ հայ իրականության մեջ լրիվ նորություն։ Քաղաքական «դավանանքի» այս հետևորդներն արդեն առաջնորդվում են այլ ձևաչափով։ Նրանք ունեն մշակած հատուկ մարտավարությու և «ճանապարհային քարտեզների» շարք և դրանց հասնելու քայլերը բացառապես անհասանելի տարրեր են: Պարբերաբար քաղաքական դաշտում մի որևէ ասուլիսի կամ հայտարարության ձևաչափով աժիոտաժ են մտցնում, որպեսզի դաշտում իրենց գոյության մասին չմոռանան (հաճախ զուտ ստաժի համար):

Իշխանությունը քաղաքական դաշտում ունի առանձնահատուկ կարգավիճակ. պետք չէ զարմանալ ու զայրանալ դա այդպես է։ Նորմալ կառավարման համակարգեր ունեցող պետություններում իշխանություններին է պատկանում երկրրի ներսում հավասարակշռության և տոլեռանդության ապահովման  մենաշնորհը, իսկ մեր քաղաքական դաշտում պատկերն այլ  է. մենաշնորհ բոլոր օղակներում՝ առանց բացառության։

Բոլորն էլ հասկանում են, որ իշխանությունը պետք է ունենա ճնշման և զսպման մեխանիզմներ, պետք է դասակարգի քաղաքական համակարգի կատարելությունը, սակայն հայ իշխանականներն այդ ճնշումը և զսպումը շատ ուղիղ իմաստով են հասկացել՝ ավելին իրականացնում են ուղիղ իմաստով։

Անդրադառնալով դերերի բաշխմանը՝ նշենք, որ ընդդիմադիր և այլընտրանքային ճակատները կատարում են մի մասն արտաքին ազդակների կողմից պատվիրված շոուներ, մյուսը` իշխանության հետ համագործակցված, համակցված ազդում են ժողովրդի վրա։

Հ.Գ.  Հայ քաղաքական համակարգի պատմությունը ուսումնասիրելիս բախվում ենք մի դառը ճշմարտության. հայ ժողովուրդը, չնայած իր բազմադարյա պատմությանը և անցած ուղուն, միշտ էլ հեռու է եղել իրական ժողովրդաիշխանական համակարգից. միշտգործելենմիահեծանները, տոտալիտարները, կեղծնորարաներըև«ստրատեգները»։


KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ