05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵՄ-ն ամբողջությամբ փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար

Եվրամիությունը որոշում է կայացրել փետրվարի 28-ից ամբողջությամբ փակել ԵՄ օդային տարածքը Ռուսաստանի համար, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթը։

Փաստաթղթում ասվում է, որ ցանկացած օդանավ, որը շահագործվում է ռուսական ավիափոխադրողների կողմից կամ գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև չգրանցված Ռուսաստանում, «որոնք պատկանում են կամ վարձակալված կամ այլ կերպ վերահսկվում են Ռուսաստանի որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, կազմակերպության կամ մարմնի կողմից», արգելվում է վայրէջք, օդ բարձրանալ կամ թռչել» համայնքի տարածքի վրայով։

Ավելի քան 20 երկիր արդեն փակել է իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, այդ թվում՝ Ֆրանսիան, Իտալիան, Նորվեգիան, Իտալիան, Գերմանիան և Բելգիան։

Հայտնի է՝ Եվրամիությունն արգելել է ռուսական ավիաընկերություններին ինքնաթիռների, պահեստամասերի և սարքավորումների վաճառքը։ Բացի այդ, նրանք չեն կարող ապահովել ապահովագրության և սպասարկման ծառայություններ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ