21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ես չեմ թողնում, որ Նիկոլը գա Արցախ». Հրապարակ

«Վերջերս Արցախ մեկնած մտավորականների խումբը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը հնարավորություն ունեցավ մի քանի հարց բարձրացնելու եւ նրա պատասխանները լսելու:

Հայաստանցիները նախ հետաքրքրվեցին, թե ինչն է պատճառը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ չի այցելել: Արայիկ Հարությունյանը «Մատրոսովի» նման իր վրա վերցրեց կրակը` հայտարարելով, որ «ինքը չի թողնում»:

Ասաց, որ իրենք չեն կարող Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել, դա է պատճառը, որ վերջինս չի այցելում Արցախ: Սակայն Արցախ այցլած խումբը հասցրել էր համոզվել, որ վտանգ, որպես այդպիսին, չկա` ճանապարհներին հսկում են ռուս խաղաղապահները, եւ ադրբեջանցիներ կարելի է հեռվից տեսնել միայն Շուշիի հատվածում, որտեղ եւս ռուս զինվորականների անցակետ կա, ու քիչ հավանական է, որ ադրբեջանցիները համարձակվեն ինչ-որ բան նախաձեռնել:

Մի հարց էլ հնչեց այն մասին, թե ինչու է Հարությունյանը հրաժարվել պատերազմի շրջանում հանդիպել նախկին նախագահների` Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ, ովքեր ցանկացել են օգնել գործող նախագահին: Հարությունյանն ասաց, որ ով եկել է նախագահական, ինքը բոլորին ընդունել է, իսկ նախկին նախագահները ցանկություն են հայտնել նստավայրից դուրս հանդիպում ունենալ, դա է պատճառը, որ հանդիպումը չի կայացել»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ