05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ով կնշանակվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնակատար. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Փետրվարի 24-ին Զինված Ուժերի Գլխավոր շտաբում պաշտոնից ազատվեցին մի շարք պաշտոնատար անձինքեւ նրանց փոխարեն նշանակվեցին նոր պաշտոնյաներ: Սակայն արդեն երրորդ օրն է, ինչ Զինված ուժերը Գլխավոր շտաբի պետ չունեն եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ թեկնածուի հարցում նախ չկա վերջնական որոշում, իսկ ՀՀ Պաշատպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Այսօր նախարարը կվերադառնա եւ նրա վերադառնալուց հետո  արդեն կնշանակվի ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար: Ի դեպ, ըստ լուրերի, նրա հետ Ռուսաստան է գնացել նաեւ ՀՀ  ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը, ուստի չի բացառվում, որ նրա նշանակման հարցը եւս համաձայնեցվել է ՌԴ ՊՆ ղեկավար կազմի հետ:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ փետրվարի 24-ին ՊՆ-ում թեժ քննարկվում է եղել Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցը:  Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ երկու թեկնածուի նշանակման հարց է առաջ քաշվել՝ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կամո Քոչունցի եւ Առաքել Մարտիկյանի: Սակայն, ինչպես նշեցինք, դեռեւս որոշում չկա, թե նրանցից ով կնշանակվի ԶՈւ Գլխավոր շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ