07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱԱԾ տնօրենի պաշտոնի շուրջ խմորումներ են. ինչ են խոսում համակարգում. Ժողովուրդ

Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննների համաձայն՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում ներքին խմորումներ են: Մասնավորապես, մեզ հասած լուրերով, ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանի մերձավորները համակարգում տեղեկություններ են տարածում այն մասին, որ առաջիկայում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը վատառողջության պատճառաբանությամբ ազատվելու է պաշտոնից, որին կփոխարինի հենց Սանամյանը: Իսկ ո՞վ է նա:

Դավիթ Սանամյանը Վ. Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում սովորելու ընթացքում կազմված այսպես կոչված «12 ախպերներ»-ի խմբից է եղել, որոնց մասին հակասական տեղեկություններ կան համացանցում՝ նվիրված ծառայությունից մինչև քրեական բարքեր: Կնշանակվի՞ նա ԱԱԾ տնօրենի պաշտոնում, թե՞ ոչ, դժվար է ասել, քանի որ:

Ժողովուրդ» օրաթեթի ԱԱԾ -ի մոտ կանգնած աղբյուրները հերքեցին Աբազյանի հեռանալու, առավել ևս Սանամյանին նրանով փոխարինելու լուրերը: Բայց քաղաքական շրջանակներում հետևողականորեն տարածվում է Աբազյանի մոտալուտ հրաժարականի լուրը. նույնիսկ ասվում է, թե գուցե նաև դատախազ փոխարինի նրան»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ