14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՌԴ-ում չեն հավատում Կիևից հնչող հայտարարություններին, թե պատրաստ են քննարկել Ուկրանիայի չեզոք կարգավիճակի հարցը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ հայտարարում է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Լավրովն այս մասին ասել է փետրվարի 25-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Նա այժմ ձեզ պարզապես ճիշտը չի ասում, պարզ ասած, ստում է, երբ հայտարարում է, որ ինքը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Լավրովը նշել է, որ Ուկրաինայի նախագահը բաց է թողել հնարավորությունը և չի պայմանավորվել ՌԴ-ի հետ, երբ վերջինս առաջարկներ է ներկայացրել տարածաշրջանում անվտանգության ապահովման վերաբերյալ:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Ուկրաինայի ժողովուրդն անկախ լինի և ունենա իր ներկայացուցչական իշխանությունը:

«Մենք դիտարկելու ենք կախված հանգամանքներից, ինչպես ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա եւս մեկ անգամ հաստատել է, որ մենք շահագրգռված ենք, որպեսզի Ուկրաինայի ժողովուրդն անկախ լինի, որպեսզի ունենա կառավարություն, որը չի գտնվի լիակատար արտաքին կառավարման ներքո և որը բանտարկված է նեոնացիզմի, ռուսների ցեղասպանությանը խրախուսելու, Ուկրաինան որպես Ռուսաստանին զսպելու գործիք օգտագործելու նպատակով», – ասել է Լավրովը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ