17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Մարդկային կրքերը լինում են անմեղ և մեղանչական. Հովհաննես Օձնեցի

՛՛Հիսուս Քրիստոսը, որպես մարդացած Աստված, Իր մեջ կրում էր մարդկային ամեն ինչ, բոլոր կրքերը, բացի մեղքի կրքերից: Հարկ է նշել, որ մարդկային կրքերը լինում են անմեղ և մեղանչական: Եկեղեցու հայրերի կարծիքով՝ անմեղ կրքերը չեն ապականում մարդկային բնությունը, այդպիսի կրքերից են համարվում քաղցը, ծարավը, հոգնությունը, երկյուղը, ցասումը, անգիտությունը և այլն:

Այս կրքերը մարդկային բնության բաղկացուցիչ մասն են և Բանական հոգու լինելության հետ մեկտեղ տրված են մարդուն, հետևաբար, ապականություն չեն, քանզի եթե ապականություն լինեին, չէին կարող լինել գոյության հետ միասին, որքանով որ ապականությունը ներհակ է լինելիությանը, իսկ ներհաները չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ՛՛:

Հովհաննես Օձնեցի

Henaran.am-ը  ընթերցողին է ներկայացնում հանրահայտ մարդկանց տեսակետը, մեկնաբանությունը Աստծո եւ նրա՝ մարդկությանն ուղղված կյանքի խոսքի՝ ՛՛Աստվածաշնչի՛՛ վերաբերյալ` ”Մեծերը Աստծո մասին” գրքից, որտեղ ներկայացված են մարդկության պատմության մեջ իրենց գործունեությամբ անջնջելի հետք թողած անհատների մեկնաբանություններն ու կարծիքը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ