Լրիվ պռավալ վիճակ
“Ժողովրդավարական հայրենիք’’ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ իշխող կուսակցության անցած տարվա բացթողումներին:
”14 թվականի մասին խոսելով՝ ուզում եմ ի մի բերել վարչախմբի գոյության տարիները: Երբ որ վերլուծում ես վարչախմբի գոյության 17 տարիները և Սերժ Սարգսյանի իշխանավարման 7 տարիները, հասկանում ես, որ յուրաքանչյուր տարի առանձին –առանձին հատկություններով է օժտված: Այս ընթացքում վարչախումբը յուրաքանյուր տարի աչքի է ընկել մի արածով”,-նշեց Մակեյանը:
Նա նկատեց, որ մենք ձախողվել ենք հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, և ամենագերակա ` ցեղասպանության հարցում սխալ քաղաքականություն է վարվել.’’Ցեղասպանության հարցն, ըստ էության, փակուղի է մտել հայ-թուքական արձանագրություններից ու ֆուտբոլային դիվանագիտությունից հետո: 100-ամյակից առաջ դա մեծ նվեր էր Թուրքիային”:
”Հիմա 100 ամյակ ենք մտնում լրիվ պռավալ վիճակով: Գիտենք, որ լուրջ պատերազմ սկսելու հավանականություն կա, և այս հարցում ևս լրիվ պռավալ է”,- անհանգստություն հայտնեց Մակեյանը: Հաջորդ խնդիրն, ըստ նրա, տնտեսության ոլորտում մենաշնորհների խորացումն է.”Հետևանքը գների ամենօրյա թանկացումն է ու դրամ-դոլար այս խաղերը”:
”Մյուս առանձնահատկությունը իշխանության տոտալ մարդու իրավունքների ոլորտում իրենց ցանցը պահելն է, այսինքն՝ արդարադատության լրիվ բացակայությունն է, մանավանդ եթե քաղաքական վճիռ է”:
Մակեյանին զայրացնողը` ներքին գործերի համակարգի պատկան մարմինների պահվածքն է: