17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Չեն մերժի

՛՛Մենք դեռ չենք քննարկել, բայց մենք միշտ միասնական քննարկումների կողմնակից ենք եղել, միասնական քայլերի կողմնակից ենք եղել, և կարծում եմ՝ կմասնակցենք՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը` պատասխանելով հարցին` արդյոք ՛՛Ժառանգությունը՛՛ մասնակցելու է հունվարի 20-ին ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրելիք խորհրդաժողովին: 

Արմեն Մարտիրոսյանը նշեց` ՛՛Ժառանգության՛՛ ու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումն ի սկզբանե եղել է, որ պետք է լինի լայն հասարակական կոնսոլիդացիա՝ իշխանափոխություն իրականացնելու համար:

Չի անհանգստացնում այն, որ նախաձեռնությունը միայն Գագիկ Ծառուկյանի կողմից է, այլ ոչ եռյակի. ՛՛Հայտարարության մեջ էլ է նշվում՝ կատարված աշխատանքի որոշակի ամփոփում է լինելու, բացի դա եռյակի ձևաչափը չի փոխվել, կարծում եմ` հետագայում այդ ձևաչափով կլինեն հանդիպումներ՛՛:

Հիշեցնենք, հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ