01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Զարզանդի համաներումը չփոխվեց

Հայաստանի վերաքննիչ դատարանը դեկտեմբերի 23-ին մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով: Նախագահող դատավոր Համբարձումյանը ընդհանուր իրավասության դատարանի որոշումը թողեց ուժի մեջ: Ըստ Վերաքննիչ դատարանի հիմնավորման,  Վերաքննիչում ապացույցների հետազոտում չեն իրականացնում: 

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ Զարզանդ Նիկողոսյանի եւ նրա որդու՝ Տիգրան Խաչատրյանի արարքներում ինքնապաշտպանության հետեւանքով նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը կայացրել Հայաստանի  ՊՆ քննչական ծառայությունը:

2013թ հունիսի 1-ին Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ սպանվել էր գործարար Ավետիք Բուդաղյանը: Վերջինիս եղբայր Արտակ Բուդաղյանը վիրավորվել էր:

Լուսանկարը՝ yerkir.am-ի

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ