17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2015թ. բյուջեն և զարգացման ծրագիրը

Երևանի ավագանին դեկտեմբերի 23-ին գումարված արտահերթ նիստում հավանություն է տվել բյուջեում փաստացի եկամուտների, ծախսերի և տնտեսումների կանխատեսվող ցուցանիշների հիման վրա բյուջեի վարչական և ֆոնդային մասերի հաշվեկշռվածությունն ապահովելու նպատակով Երևան քաղաքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին:

Այնուհետև գումարվել է Երևանի ավագանու հերթական նիստը, որի ընթացքում ավագանու հաստատմանն է ներկայացվել Երևան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը: Նշվել է, որ այն կազմվել է հաշվի առնելով 2014-2017թթ. քառամյա ծրագրի գերակայություններն ու առկա հիմնախնդիրները: Ծրագրում, ինչպես նշել է այն ներկայացնող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը, կարևորվում է մայրաքաղաքում բարեկարգ և հարմարավետ միջավայրի ապահովումը` ինչպես Երևանի բնակիչների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար. մասնավորապես, հանգստի գոտիների ստեղծումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան արտաքին ձևավորումը, հարմարավետ և անվտանգ տեղաշարժի ապահովումը։ Ավագանին ձայների մեծամասնությամբ հաստատել է Երևան քաղաքի զարգացման 2015թ. ծրագիրը:

Այնուհետ Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը Երևանի ավագանու հաստատմանն է ներկայացրել «Երևան քաղաքի 2015թ. բյուջեի մասին» որոշման նախագիծը, ըստ որի՝ եկամուտների  ընդհանուր  գումարը  ծրագրվել  է  71,870,838.3  հազ.  դրամի  չափով. Երևան  քաղաքի  2014  թվականի  բյուջեով  ի  սկզբանե  հաստատված  69,091,815.9  հազ. դրամի դիմաց՝ 2,779,022.4 հազ. դրամով կամ շուրջ 4%-ով ավելի: Նախագծով  նախատեսված  եկամուտները  ավել  են  2013  թվականի  փաստացի հավաքագրված  ընդհանուր  եկամուտներից  8,202,913.1  հազ.  դրամի  կամ  12.9%-ի չափով:  Նախագծով  նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում  են  20,020,911.5  հազ.  դրամ՝  2014  թվականի  նախատեսված 19,433,799.1  հազ.  դրամի  դիմաց  և  ծրագրվել  են  587,112.4  հազար  դրամով կամ 3%-ով ավելի: Նախագծով սեփական եկամուտների նախատեսված ցուցանիշը ավել է 2013 թվականի սեփական  եկամուտների փաստացի կատարողականից 3,016,964.9 հազար դրամով կամ 17.7%-ով: Ձայների 40 կողմ, 1 դեմ և 14 ձեռնպահ հարաբերակցությամբ ավագանին հաստատել է Երևան քաղաքի 2015թ. բյուջեն:

Երևանի ավագանու որոշմամբ սահմանվել են նաև Երևանի քաղաքային համայնքում 2015թ. տեղական տուրքերի դրույքաչափերը:

Միաձայն կողմ քվեարկությամբ Երևանի ավագանին հավանություն է տվել ավագանու նիստերի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում առցանց հեռարձակում իրականացնելու մասին որոշմանը:

Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը: Նիստին հաջորդած հարց ու պատասխանի շրջանակում Երևանի քաղաքապետը, աշխատակազմի վարչությունների պետերը պատասխանել են ավագանու անդամների հարցերին: Այդպիսով Երևանի ավագանին ավարտել է 4-րդ նստաշրջանի աշխատանքները: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ