17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կարոտ ենք

՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցությունը չի մասնակցի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած քննարկմանը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: ՛՛Միշտ համարել եմ և համարում եմ, որ Գագիկ Ծառուկյանն իր կուսակցությամբ իշխանության մաս է կազմում, դրա համար էլ այնտեղ անելիք չունենք: Այդպես եմ կարծել 2008, 2010 թվականներին և մինչև այսօր՛՛,-նկատեց նա:

Գիմիշյանը նշեց, որ դեռևս երբ ՀԱԿ անդամ էր, նպատակահարմար չէր գտնում ԲՀԿ-ի հետ համագործակցել: Հարցրինք` հետաքրքիր չէ, թե ինչ է ասում ԲՀԿ նախագահը, նա պատասխանեց.

՛՛Մի քանի տարի է լսում ենք, բայց լուրջ քաղաքական ծրագիր կամ մոտեցում չենք լսել մինչև հիմա, իսկ ի՞նչ նոր բան պիտի ասի: Կարոտ ենք խորը, խելոք քաղաքական մտքի, հետաքրքիր ծրագրի, իհարկե հետաքրքիր կլիներ, բայց մինչև հիմա չեմ լսել լուրջ քաղաքական գաղափար, խորը ծրագիր, որ հիմա էլ այդ հույսով գնամ՛՛:

Ամեն դեպքում Գիմիշյանը կհետաքրքվի, թե ինչ է ասվել այդ քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարությամբ էր հանդես եկել, տեղեկացրել, որ 2015 թվականի հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ