15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Խեցգետինս ձկանդ վնաս չէ

Չնայած վերջին չորս տարիներին արգելվել է բոլոր ձկնատեսակների որսը, սակայն շուկայում շարունակում են վաճառվել իշխան, սիգ եւ այլ ձկնատեսակներ: Արձանագրելով փաստը,  Հիդրոէկոլոգիայի եւ կենդանաբանական գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ  Գաբրիելյանը լրագրողներին  հայտնեց, որ  դժվար է տարբերել իշխանը Սեւանա լճից է, թե տնտեսություններից, բայց սիգը միանշանակ լճից է

Փորձագետը իշխանի որոշ տեսակների վերացումը պայմանավորում է ջրի մակարդակի իջեցմամբ: Նրա խոսքով՝  իշխանը  ձվադրում է րմիայն ափամերձ տարածքներում, եւ ջրի նվազմանը զուգընթաց  դրանք ոչնչացվել են:

Կենտրոնի տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ կառավարությունն արդեն բավականին մեծ գումարներ է ներդրել իշխանի պոպուլյացիայի համար` արհեստականորեն աճեցրած ձկնիկներ բաց թողնելով լիճ: Սակայն, նրա խոսքով, միայն 8-10 տարվա ընթացքում է հնարավոր վերականգնել ձկնատեսակի պաշարը եւ միայն 15 տարի անց կլինեն արդյունաբերական պաշարներ: Գաբրիելյանի համոզմամբ՝  խնդրին պետք է տրվի համալիր լուծում, ինչը ենթադրում է  ոչ միայն արհեստական ձկնիկներ աճեցնել կամ մաքրել ջուրը, այլեւ որսի արտոնագրային նոր ձեւ մշակել , նաեւ՝ լուծել սոցիալ-տնտեսական հարցերը:

Խեցգետինը, որը Սեւանա լճում հայտնվեց 80-ականների սկզբին, այսօր դարձել է  լճի հարակից տարածքի բնակիչների եկամտի միակ աղբյուրը: ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանի փաստմամբ՝ հետազոտությունները ցույց տվեցին, որ լճում խեցգետնի կարիք կար, քանզի խեցգետինը հայտնի է որպես ջրամբարների սանիտար եւ սնվելով հատակում կուտակված օրգանական տիղմով` նպաստում է ջրի որակի վերականգնմանը:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե իբր խեցգետնի հայտնվելով Սեւանում սիգ ձկնատեսակը ոչնչացման վտանգի տակ է, մասնագետը ժխտեց՝ պարզաբանելով. ՛՛Սիգը բազմանում է նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ջրի ջերմաստիճանը Սեւանա լճում նկատելիորեն ընկնում է, իսկ  խեցգետնը 15 աստիճանի պայմաններում արդեն դառնում է պասիվ, եւ նրա սննդային պրոցեսները դանդաղում են՛՛:

Ի դեպ, ինչպես բանախոսը տեղեկացրեց, այս տարի Հայաստանից արտահանվել է մոտ 1100 տոննա խեցգետին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ