05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքականության մեջ չկան ընկերական հարաբերություններ․ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար

Իհարկե, նախկին ընկերական հարաբերությունները չկան, բայց հիմա ԱԺ-ում աշխատում ենք իրար հետ, 24 TV-ի «Մերձքաղաքական զրույց» հաղորդմանն, անդրադառնալով իր և Ալեն Սիմոնյանի այժմյան հարաբերություններին, ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

ԱԺ-ի գործող նախագահի հետ հարաբերությունները ընդդիմադիր խմբակցության ղեկավարը բնորոշել է որպես զուտ աշխատանքային։

Հարցին՝ երբևէ ցանկություն ունեցե՞լ է վերականգնելու նախկին ընկերությունը Ալեն Սիմոնյանի հետ, Արթուր Վանեցյանը պատասխանել է․

«Ես շատ դժվար եմ ընկերանում և շատ ծանր եմ ընկեր կորցնում։ Չեմ ուզում հիմա զգացմունքային բաներ ասել։ Եղել է այն, ինչ եղել է։ Ալեն Սիմոնյանն ունի իր քաղաքական տեսակետը, քաղաքական թիմը, քաղաքական ուղին, ես ունեմ դրա լրիվ հակառակը։ Եվ քաղաքականության մեջ չկան ընկերական հարաբերություններ։ Կա քաղաքական գիծ, քաղաքական թիմ։ Դու կամ այստեղ ես, կամ այնտեղ ես, և այսօր իմ և Ալեն Սիմոնյանի հարաբերությունները սահմանափակվում են զուտ աշխատանքային հարաբերություններով՝ որպես խմբակցության ղեկավար և որպես ԱԺ նախագահ»։

Արձագանքելով է դիտարկմանը, թե ինքը հիմա խորհրդարանում նստած է այն աթոռին, որին ժամանակին նստած է եղել Նիկոլ Փաշինյանը, բայց, ի տարբերություն նրա, ԱԺ-ում շատ ակտիվ չէ, Վանեցյանն ասել է, որ պատգամավորների տեղերը դահլիճում որոշում է ԱԺ աշխատակազմը։

«Այդ աթոռը Նիկոլ Փաշինյանն իր «հոր տնից» չի բերել։ ԱԺ-ի գույքն է, և ԱԺ պատգամավորը նստում է այնտեղ, որտեղ նախատեսում է ԱԺ աշխատակազմը։ Ժառանգությունն, իհարկե, հեչ լավը չէ այդ աթոռի, բայց ես անում եմ իմ աշխատանքը՝ ակտիվ, ոչ ակտիվ, արդյունավետ, ոչ արդյունավետ, հանրությունը գնահատականը կտա», – ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ