15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Քաղաքական ուժերը հայտնվել են ինքնությունը կորցրած վիճակում. Մանվել Սարգսյան

Հայաստանի քաղաքական դաշտը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո անորոշության մեջ է հայտնվել: Henaran.am-ի հետ զրույցում այսօր նման կարծիք հայտնեց ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը` անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին:

“Քաղաքական ուժերը հայտնվել են ինքնությունը  կորցրած վիճակում: Այսօր շատ դժվար է տեսնել, թե ինչ դիրքում է այս կամ այն քաղաքական ուժը: ՀԱԿ-ն ասում է` ես միակ  ընդդիմությունն եմ, այլ ուժեր ասում են` մենք ենք ընդդիմություն, եւ իրար չեն ճանաչում, ԲՀԿ-ն ընդհանրապես ասում է` ես ընդդիմություն չեմ, բայց իշխանություն էլ չեմ: Այսինքն, ինքնության կորուստ եւ հարաբերությունների լղոզվածություն կա”,- Henaran.am-ին ասաց քաղաքագետը:

Մանվել Սարգսյանի  դիրտարկմամբ, քաղաքական կուսակցությունների վիճակը շատ հեղհեղուկ է,  դատելով սոցցանցերում տարբեր քաղաքական ուժերի գրառումներից, անգամ այս կամ այն ուժի ներկայացուցիչներն իրենք էլ չեն կարողանում հասկանալ, թե ուր է գնում գործընթացը: “Անկեղծությունը կարծես ընդհանրապես վերացել է, եւ հիմա եկել է մի պահ, երբ պետք է հստակեցվեն դիրքորոշումները: Այսօր օրինակ, հետաքրքիր կլիներ, որ ՀԱԿ-ը, թեկուզ  կողմնակիցների համար, պարզեր իր դիրքորոշումը”,-նկատեց Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետի խոսքով, ստեղծված անորոշությունը պայմանավորված է խորհրդարանական ընտրություններով: “ԲՀԿ-ն օդից կախված փուչիկի պես բացարձակ որեւէ դիրքորոշում չունեցող երկրորդ խորհրդարանական ուժն է, իշխնական կուսակցության համար խորհրդարանում որեւէ խնդիր չկա, որովհետեւ մեծամասնություն է ապահովել իր որոշումներն անցկացնելու համար եւ բացարձակ անտարբեր է, թե ով ինչ է խոսում, սակայն ունի խնդիր նոր իշխանական բլոկ ստեղծելու հետ կապված, եւ մի քիչ աննորմալ վիճակ է` ունենալ մեծամասնություն, բայց զբաղվել այլ գործով”,-Henaran.am-ի հետ զրույցում շարունակեց Մանվել Սարգսյանը եւ հավելեց, որ խորհրդարանական մյուս ուժերն այսօր հայտնվել են դիտորդի կարգավիճակում եւ այսպես ասած՝ նեղացածի դիրք են զբաղեցնում խորհրդարանում:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, Մանվել Սարգսյանի դիտարկմամբ, ՀԱԿ-ն ինքն էլ չի հասկանում իր անելիքը: Կոնգրեսը, մեր զրուցակցի կարծիքով, արդեն դուրս է քաղաքական գործընթացից, որն ընթանում է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ- միջեւ: “Ստանալով այդ յոթ մանդատը, ՀԱԿ-ը, բնականաբար, խորհրդարանում դիրք չունի  եւ բնական է, որ ցանկություն ունի մի քիչ ավելացնել իր ուժը` շարունակելով հանրահավաքային պրոցեսը, բայց դա ռեալ է, թե ոչ, չեմ կարծում, որ իրենք էլ գիտեն”:

Քաղաքագետը չի կարծում, թե քաղաքական ակտիվությունն այսօր մարել է,  դիրքորոշումներում պարզապես համաձայնություն չկա: “Քաղաքական ուժերն իրենք էլ չգիտեն,  թե երբ կլինի այդ համաձայնությունը` մեկ ամսից, երկու ամսից… Դրա համար, ԲՀԿ-ն այսօր որեւէ  պատասխանատվություն չի վերցնում հասարակության կամ ընդդիմադիր ուժերի առջեւ, որ ինքն ընդդիմադիր ուժ է եւ նոր տերմին է ստեղծել` այլընտրանք, որովհետեւ ինքն էլ լավ գիտի, որ վաղը հնարավոր է իշխանական կուսակցության հետ համաձայնության գա եւ Սերժ Սարգսյանին պաշտպանի”,-կարծում է քաղաքագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ