05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազդեցության գործակալներ, կասկածելի ազգանուններ. Միջադեպ՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովի նիստը ընդմիջվեց, քանի որ դահլիճում միջադեպ տեղի ունեցավ:
 
ԱԺ փոխնախագահ Հակոբ Աշակյանն անդրադարձավ «ազդեցության գործակալի» մասին հայտարարություններին: 
 
«Ես ուզում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին տեղեկացնել, որ մարդուն փորձել պիտակավորել հեղափոխության կամ որևէ այլ ժամանակաշրջանում որևէ երկրում գտնվելը բերել, կապել ազդեցության գործակալության հետ, դա նույնն է, որ ինչ-որ մեկի ազգանունից ելնելով նրան կապել գործակալ լինել-չլինելու հետ: Խնդրում եմ ձեր շուրջը նայել, և ազգանունների մեջ կարող է հանկարծ կասկածելի ազգանուններ հայտնաբերեք», – ասաց Արշակյանը։
 
Տեղից խոսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիսփիմե Ստամբուլյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ նախազգուշացում հայտարարեց պատգամավորին: 
 
Ռուբինյանի և ընդդիմադիր պատգամավորների միջև լեզվակռիվ սկսվեց, իրավիճակն էլ լարվեց։ Հայտարարվեց ընդմիջում։
KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ