22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կա՞ ստեղ մեկը, որ ինձ ասի՝ գործակալ. կարող ա ձեր հետ բաներ անեմ. Ռուբեն Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր հայտարարեց, որ ինքը բավականին համբերատար ու բարեհամբույր մարդ է:

Նա ասաց, թե Ազգային ժողովի դահլիճում իրեն մեղադրել են Թուրքիայի ազդեցության գործակալ լինելու համար:

«Ուրեմն լսեք ինձ, տիկին Խամոյան ու ձեր ամբողջ խմբակցություն, ստեղ որևէ մեկը կա՞, որ կարող է կանգնի ու իմ դիմաց ասի, որ ես ազդեցության գործակա՞լ եմ, այդպիսի մարդ այստեղ չկա ու չի կարող լինել», – հայտարարեց Ռուբինյանը

Նա ընդգծեց, որ ի պատասխան այդ հայտարարության՝ ինքը կարող է մոռանալ իր ամբողջ համբերատարությունն ու բաերհամբույրությունը:

«Ու ասեմ կամ անեմ բաներ ձեր հետ: Կփորձեմ արխային: Հանգստացեք բոլորդ ու իմացեք՝ որտեղ եք, ինչ եք խոսում ու ում մասին», – ասաց նա:

ԱԺ փոխնախագահը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին ու քարտուղար Արծվիկ Մինասյանին հորդորեց կարգի բերել խմբակցության անդամներին:

«Ես սա ասում եմ առաջին ու վերջին անգամ», – զգուշացրեց Ռուբինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ