22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ալիևը պարքտեր ունի, որոնք պետք է վերադարձնի, սակայն նրանից փող չեն ուզելու. Սուրեն Սարգսյան

Ալիևը պարքտեր ունի, որոնք պետք է վերադարձնի: Իր հաղթանակով նա պարտք է Թուրքիային, Իսրայելին, Պակիստանին և այլն, ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։ 

«Հաստատ իրենից փող չեն ուզելու: Իսրայելն ուզելու է հակաիրանական հստակ գործողություններ, Թուրքիան՝ հակառուսական, Պակիստանն էլ՝ ասենք հակահնդկական:

Կա Ժամանակակից Օսմանյան կայսրության ձևավորման գործընթաց: Կա նաև Մյութենական պետության ձևավորման գործընթաց և այս երկուսն էլ Ադրբեջանին փորձելու են տանել իրենց ազդեցության գոտի: Այսինքն Ալիևը ինչ որ մեկին պետք է վերջում «գցի»: Այս կայսրությունների կերտման ընթացքում Թուրքիա-ՌԴ մրցակցության ամենաբարդ կռվախնձորը լինելու է հենց Ադրբեջանը (Ղազախստանի հարցը կարծես լուծվեց՝ ձախողելով թյուրքայան աշխարհի նախագիծը) Ռուսաստանը սկզբում փորձելու է Ադրբեջանին տանել ԵԱՏՄ, իսկ Թուրքիան փորձելու է թույլ չտալ:
 
Ինչպես արաբական, այնպես էլ թյուրքական աշխարհում հեղափոխությունները և հեղաշրջման փորձերը մեծ հավանականություն ունեն (տես Ղազախստանն ու Թուրքիայի հեղաշրջման բազմաթիվ փորձեր):
Ալիևը որևէ արաբական երկրի առաջնորդից լավ դիկտատոր կամ ավելի խելացի առաջնորդ թող չլինի: Եթե Քադաֆիին, Մուբարաքին գցել են, հաստատ Ալիևն ավելի ուժեղ տղա թող չլինի:
Համաձայն եմ մասնագետների հետ, որ այսօր ներքին կամ արտաքին խաղացողների կոնսենսուս (կամ կոնսենսուս-1) չկա Ադրբեջանում հեղափոխության համար: Բայց Ալիևը կամ պետք է հստակ ընտրություն կատարի, կամ նրա փոխարեն կկատարեն», – գրել է Սարգսյանը։ 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ