18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երեւանի արտաքինի մասին

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ներկայացրել է առողջապահության, առեւտրի եւ սպասարկումների, տեխնոլոգիաների, արտաքին ձեւավորման եւ գովազդի ոլորտներում Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի տարեկան ամփոփ արդյունքները: Ըստ այդմ, առողջապահական ծրագրերի իրականացման համար 2014թ. համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 146 միլիոն դրամ, որը 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Պետպատվերի շրջանակում վիրահատվել է 13465 քաղաքացի:

Քաղաքապետի տեղակալը ներկայացրել է նաեւ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում իրականացված նորոգման եւ ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքների արդյունքները: Կարեւորվել է բժշկական սարքավորումների ձեռքբերման ծրագիրը. ձեռք են բերվել 14 անուն ժամանակակից բուժսարքավորումներ:  «Վերջին երկու տարիներին այս ուղղությամբ ընթացող աշխատանքները փաստում են, որ ներդրվող հսկայական միջոցները, նոր սարքավորումները կնպաստեն պոլիկլինիկաների պայմանների բարելավմանն ու մատուցվող ծառայությունների արդիականացմանը: Այս ուղղությամբ գործընթացը կլինի շարունակական»,- նշել է Դավիթ Օհանյանը:

Ավանդական դարձած «Ձեզ համար, կանայք»  եւ «Երեւանյան ամառ» խորագրով առողջապահական ակցիաների շրջանակում անվճար բուժօգնություն է ստացել 27517 քաղաքացի:

Առեւտրի եւ սպասարկումների ոլորտի վերաբերյալ նշվել է, որ բացօթյա ապօրինի առեւտրի արգելման ու կանխարգելման նպատակով տարեսկզբից կազմակերպվել են ամենօրյա շրջայցեր մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում։ Դեկտեմբերի 15-ի դրությամբ    բացօթյա ապօրինի առեւտուր իրականացնելու համար կազմվել է 339  արձանագրություն: Աշխատանքներ են իրականացվել նաեւ ժամը 24.00-ից հետո աշխատող օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ: Հաշվի առնելով բնակչության բողոքները եւ արձանագրված խախտումները՝ 2014թ. ընթացքում 34 գիշերային ակումբների,  բարերի եւ կարաոկե-ակումբների գործունեության թույլտվություն չի տրվել:

Երեւան  քաղաքի արտաքին  ձեւավորման  եւ գովազդի  ոլորտում  2014 թվականին  կատարված  աշխատանքների շրջանակում մասնավոր  կազմակերպությունների  հետ  համագործակցության  արդյունքում  կառուցվել է  վերգետնյա  3 անցում: Հյուսիսային պողոտայի հիմնանորոգման ծրագրի շրջանակում իրականացվել է 5 մլն դոլարի ներդրումային ծրագիր. շուրջ  3 անգամ ավելացել է կանաչ տարածքը, ամբողջությամբ փոխարինվել է պողոտայի կահավորանքը։

2014թ. շարունակվել է գովազդային կրիչների արդիականացման ծրագիրը: Կենտրոն  վարչական շրջանում ապամոնտաժված 106  հնաոճ  մեծ  եւ միջին  չափերի  գովազդային  վահանակների  փոխարեն  տեղադրվել  են քաղաքային  չափերի գովազդային արդիական միջոցներ։ 950 վահանակ ապամոնտաժվել է շենք-շինությունների  վրա  տնտեսվարողների  կողմից   տեղադրված «Գովազդի մասին »   ՀՀ օրենքին  հակասելու պատճառով: Խախտումների  վերաբերյալ  կազմվել  է   219 արձանագրություն: Շարունակվել են կամարանցումների վերանորոգման, գունազարդման եւ լուսավորման, ինչպես նաեւ շենքերի ճակատային գունավորման աշխատանքները, տեղադրվել են նոր նստարաններ եւ աղբամաններ:

 Նորարարական ծրագրերի վերաբերյալ քաղաքապետի տեղակալը հատկապես կարեւորել է «Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» կողմից մշակված ու ներդրված համակարգերը: Բարելավվել եւ նոր գործիքներով  են համալրվել բնակչությանը էլեկտրոնային եւ տեղեկատվական ծառայություններ տրամադրող համակարգերն ու կայքերը: Ներդրման առաջին փուլ են անցել գովազդային միջոցների հաշվառման եւ վերահսկման տեղեկատվական համակարգը, որը  նաեւ նոր էլեկտրոնային ծառայություն է տրամադրելու քաղաքացիներին՝  հնարավորություն տալով առցանց էսքիզի հաստատում եւ գովազգի տեղադրման թույլտվություն ստանալ www.yerevan.am կայքից: Հատկապես կարեւորվում են ներդրված նոր էլեկտրոնային ծառայությունները, որոնց միջոցով բնակիչները 2014 թվականի ընթացքում հնարավորություն են ստացել www.yerevan.am կայքի միջոցով  առցանց դիմումներ ուղարկել եւ հետեւել դրանց ընթացքին,  դիտարկել վճարովի ավտոկայանատեղերում տեխնիկական սարքերով հայտնաբերված իրենց իրավախախտումները, կատարել տրանսպորտային միջոցի եւ անշարժ գույքի գույքահարկի պարտքի վերաբերյալ առցանց հարցում, իրականացնել վճարում եւ այլն:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ