17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել սահմանային լարվածություն. Պաշտպանության փոխնախարար

Այդ կարգի սադրանքներ և միջադեպեր եղել են և կարող են նորից տեղի ունենալ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Վերին Շորժայի ուղղությամբ թշնամու արձակած կրակոցներին։

«Սահմանային իրավիճակը վերջին ժամանակահատվածում գնահատում եմ ոչ այնքան լարված, սակայն որևէ մեկը չի կարող բացառել, որ յուրաքանչյուր պահի կարող է լինել լարվածություն», – ասաց Սարգսյանը։

Հարցին, թե այն պայմաններում, երբ ՀՀ սահմաններում իրավիճակը լարված է, ռիսկային չէր արդյոք հայ զինվորականներին Ղազախստան ուղարկելը, փոխնախարարը պատասխանեց.

«Ռիսկային խնդիր չկա, որովհետև թվաքանակն այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունն ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության վերաբերյալ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ