26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հունից դուրս է եկել, չնայած պարտավոր էր դուրս չգալ. Հունան Պողոսյանը՝ Երանոսյանի հրաժարականի պահանջից /վիդեո/

՛՛Ոչ միայն նախագահի լիազորությունների տիրույթում է, այլև մենք առիթ ունեցել ենք ասելու՝ դա ծառայողական քննության տիրույթում է, և առաջինն արձագանքել է ոստիկանությունը, մասնավորապես ոստիկանության պետի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն, և մեր իրականությունում երբևէ չհանդիպած պրակտիկա՝ գեներալ-լեյտենանտն ստացել է կարգապահական տույժ՝ նկատողություն, իսկ մնացածը էմոցիաներ են՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն՝ անդրադառնալով ոչ իշխանական խմբակցությունների՝ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հրաժարականի պահանջին:

Նշենք, որ Լյովա Երանոսյանի հայտարարությունից հետո, թե ով նախագահին վիրավորի, անձամբ նրան կպատժի` ”շան թուլի պես ականջները կկտրի” եռյակն ու ՕԵԿ-ը ցանկանում էին Ազգային ժողովի կողմից հայտարարության տեքստ հրապարակել, որտեղ կդրվեր փոխոստիկանապետի հրաժարականի պահանջը: ՛՛Ոստիկանությունն իր մասով սպառիչ և վերջնական պատասխան է տվել՛՛,- ասաց Հունան Պողոսյանը:

Հարցրինք` Ներքին զորքերի հրամանատարը, փոխոստիկանապետն իրավունք ուներ նման հայտարարություն անելու: 

Պատասխանը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ