22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Գալստուկդ կապել, եկել, նստել ես, ա՛յ տղա․․․ Կգամ՝ վիզդ կկտրեմ»․ Փարաքարում ավագանու նիստն անցնում է լարված մթնոլորտում

Փարաքար խոշորացված համայնքում լարված իրավիճակ է՝ նորընտիր ավագանու նիստն է։ «Ապրելու երկիր» խմբակցության անդամները (որը 21 հոգանոց ավագանիում ունի 10 մանդատ) պնդում են, որ նիստն առանց իրենց է սկսվել, և այն վարում է այդ պահին տարիքով ավագ ավագանու անդամը, ով «Դավիթ Մինասյան» խմբակցությունից է, մինչդեռ, եթե իրենց խմբակցությունը ներկա լիներ, այն կվարեր իրենց խմբակցության անդամը, քանի որ տարիքով ավելի մեծ է։

 Ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցությունից էլ հակադարձում են իրենց ընդդիմադիրներին՝ ասելով, որ ուղիղ ժամը 10։00-ին իրենք նիստը սկսել են, և այդ պահին ընդդիմադիր ավագանու անդամներից որևէ մեկը ներկա չի եղել, և օրենքով սահմանված կարգով նիստը վարել է այդ պահին ներկա ամենաավագ անդամը, իսկ ինչ վերաբերում է քվորումին՝ «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները միասին ունեն 11 մանդատ, ինչը թույլ է տվել նիստն անցկացնել։

Իրավիճակը լարվեց, երբ «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Ավետիք Ֆարֆարյանը սկսեց վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնել այդ պահին նիստին ներկա ավագանու անդամների հասցեներին՝ ասելով․

«Գալստուկդ կապել, եկել, նստել ես, ա՛յ տղա․․․ Ու սենց պտի ղեկավարե՞ս։ Ա՛յ հոգնած, դու խի՞ ես ըտե նստած․․․ Կգամ՝ վիզդ կկտրեմ»։

Ավագանու անդամի պատասխանին, թե՝ «իմ վիզը կտրողը չի՛ ծնվել», «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Ավետիք Ֆարֆարյանը հակադարձեց․ «Դե կտենա՛նք, ծնվե՞լ ա, թե՞ չի ծնվել․․․»։

Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչը, որն այս պահին ևս ներկա է Փարաքարի ավագանու նիստին, հայտարարեց, որ եթե ժամը 10։00-ի դրությամբ 11 անդամները եղել են նիստերի դահլիճում և գրանցվել են, ապա նիստը պետք է շարունակվի։

Նշենք, որ ինչպես 2021 թվականի դեկտեմբերի 23-ին, այնպես էլ այսօր Փարաքարի համայնքապետարանի շենքի մոտ հավաքվել են «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները, նրանք փորձում էին մտնել շենք, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Փարաքար խոշորացված համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը 21 հոգանոց ավագանիում ստացել է 10 մանդատ և 10 ձայնով իրենց թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին ընտրել էին համայնքի ղեկավար: Թեև 10 ձայնը 50 տոկոսից քիչ է, սակայն «Ապրելու երկիր» կուսակցությունը պնդում է, որ եթե առաջադրված է 1 թեկնածու, ապա նա կարող է ընտրվել 40+ տոկոս ձայներով:

Դրան հաջորդել էր ավագանու մյուս 11 անդամների՝ «Դավիթ Մինասյան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների անցկացրած համայնքապետի ընտրությունը, որի ժամանակ էլ 11 ձայնով համայնքապետ էր ընտրվել Դավիթ Մինասյանը։

Դեկտեմբերի 23-ին «Ապրելու երկիր» կուսակցության աջակիցները հավաքվել էին Փարաքարի մշակույթի տան բակում, որտեղ պետք է տեղի ունենար իրենց թեկնածուի երդմնակալությունը, սակայն ոստիկանները նրանց թույլ չէին տվել մտնել շենք, և երդմնակալությունը դրսում էր կազմակերպվել: Նույն օրն էլ «Դավիթ Մինասյան» դաշինքը դատարան հայց էր ներկայացրել՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Վարչական դատարանը որոշում է կայացրել անվավեր ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ