13 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Փաշինյանի վերջին գրառման 1000 «սրտիկողներից» միայն 280-ին է հնարավոր նույնականացնել

ՖԲ սկանդալային վիճակագրություն.

Դեկտեմբերի 26-ին Ն.Փաշինյանը, ինչպես ինքն է նշել, քանի որ չի ուզեցել թաքցնել ճշմարտությունը, իր ասուլիսի ընթացքում արած հայտարարությունները պարզաբանել է նոր ստատուսով. Այն ստացել է 4.800 հավանություն, այդ թվում՝ 1000 սրտիկ էմոջի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ սրտիկողների շարքում միայն 280-ն են, որ հնարավոր է կոնկրետ նույնականացնել, կապ չունի հայկական ազգանուններով, թե ոչ։ Մնացած 720-ը ստորեւ բերված էկզոտիկ ծագման օգտատերեր են։

Հիմա հարց/խորհուրդ Փաշինյանի ադմիններին ու նրա ՖԲ-յան համբավը սպասարկող թիմին։ Եթե դա դուք եք արել, ապա բոլորդ մասնագիտական անհամապատասխանության հիմքով պետք է գործից ազատման դիմում գրեք։ Եթե դա դուք չեք արել, ապա միեւնույն է, պետք է այդ դիմումները գրեք, քանի որ չեք ապահովում նման սկանդալային կիքսերից Նիկոլ Փաշինյան օգտատիրոջ անվտանգությունը։

Վիրտուալ կառավարումը ի վերջո սրան էլ հանգեցնելու էր»։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ