Որքա՞ն պետք է վճարի Վարդան Պետրոսյանը /լրացված/վիդեո/
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական դատական նիստը:
Դատաքննությունն ավարտվել է և անցել վիճաբանությունների փուլ, որտեղ կողմերը պետք է հանդես գան ճառերով ու վերջին խոսքով։ Տուժող կողմի իրավահաջորդի փաստաբան Ռուբեն Բալոյանը միջնորդություն ներկայացրեց, որ Վարդան Պետրոսյանը պետք է հատուցի տուժող Տաթևիկ Հակոբյանի վնասի չափը, որը կազմում է տասը միլինոն հարյուր վաթսուն հազար երկու հարյուր տասներեք դրամ։
՛՛Բուժման համար ծախսել է չորսհարյուր քառասունհիգ հազար դրամ։ Տուժող Տաթևիկը վերջանականպես չի ապաքինվել և նրան հարկավոր է տևական վերականգնողական բուժում, նրա բուժման մեկ օրվա արժեքը կազմում է տասնհինգ հազար դրամ, Վարդան Պետրոսյանը պարտավոր է վերականգնողական բուժման ծախսերը ևս հոգա, որը երկու տարին ընդհանուր կազմում է յոթ միլիոն ութհարյուր երեսուն հազար դրամ, իսկ քանի որ երթուղայինով չի կարող շրջել օգտվում է ՛՛Միհրանյան և ընկերներ՛՛ տաքսի ծառայությունից, որի գումարը կազմում է երկու տարվա ընթացքում՝ մեկ միլիոն չորհարյուր քառասուն հազար դրամ, այսինքն ընդհանուր կազմում է տասը միլինոն հարյուր վաթսուն հազար երկու հարյուր տասներեք դրամ՛՛։
Տուժող Արթուր Հակոբյանին էլ պետք է Վարդան Պետրոսյանը փոխհատուցի մեկ միլիոն հարյուր քառսունհինգ հազար դրամ։ Տուժողի իրավահաջորդ Նաիրա Կարապետյանի օգտին բռնագանձել չորսհարյուր հազար դրամ, իսկ տուժող Աննա Կարապետյանի իրավահաջորդի օգտին չորսհարյուր հազար դրամ, որպես փաստաբանի վարձատրության վճար։ Հայկ Հակոբյանին պատճառած վնասի չափը կազմում է երկու հարյուր հիսուն հազար դրամ։ Էմմա Հակոբյանինը ՝ երկու հայրուր հիսուն հազար դրամ։
Միջնորդությունը լսելուց հետո տուժող Տաթևիկ Հակոբյանի մայրը՝ Էմմա Հակոբյանը նշեց, որ թողնում է Վարդան Պետրոսյանի խղճին։ Վարդան Պետրոսյանը իր հերթին ասեց․ ՛՛Մի մարդ, որ մարդ պատրաստ էր կրկանկին անել՝ Տաթևիկի բուժումը պետք է սկսեր փետրվարից։ Ես պատրաստ էի վճարել: Դուք մայր եք հավատացեք ինձ, ձեր երեխաների կորուստը ինձ այնքան ցավ է պատճառում, որքան իմ երեխաների կորստը կպատճառեր՝ այդչափ ցավոտ է, եթե Տաթևիկը հիվանդ է՝ հավատացեք իմ երխան է հիվանդ: Իսկ ինչ վերաբերվում է, որ իմ խղճին եք թողնում, ապա ասեմ, որ իմ խիղճը միայն մի բան է ուզում, որ գոնե Տաթևիկը լրացնի երջանկության այն պակասը, որ եղավ Ձեր որդու կորստով: Ես դեռ այն ժամանակ էի խնդրում բուժման ծախսերը հոգալ սակայն թույլ չտվեցին: Այն ժամանակ ես ավելի մեծ հնարավորություն ունեի, հիմա բանտարկված եմ՝ ինչո՞ւ պետք է ձեռքերս կապված անեմ մի բան, որ ուզել եմ անել իմ բանտարկության առաջին իսկ օրվանից՛՛։
Մանրամասները` տեսանյութում