09 Մարտի, Կիրակի, 2025
KFC

Շարունակվում է կրծողների դեմ պայքարը

Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերի տարածքներում ու բակերում  դեռատիզացիոն  մասնագիտացված կազմակերպությունները, համատիրությունների աջակցությամբ,  իրականացնում են ինչպես պլանային, այնպես էլ  կրծողների դեմ պայքարի լրացուցիչ միջոցառումներ: Լրացուցիչ միջոցառումներն ընթանում են հատկապես այն հասցեներում, որոնցից բնակիչները ահազանգել էին Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների թեժ գծի հեռախոսահամարներով: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր հետևողական լինել  և անարձագանք չթողնել ոչ մի ահազանգ:  Կրծողների ակտիվ վերարտադրողականության շրջանը գարնան և աշնան ամիսներն են: Այդ ժամանակահատվածում բոլոր վարչական շրջաններում դեռատիզացիայի աշխատանքներ են իրականացվել մի քանի անգամ: Հատուկ դեղանյութեր են դրվում բազմաբնակարան շենքերի աղբախցերի, շքամուտքերի տարածքներում ու բակերի խնդրահարույց հատվածներում: Մասնագետները բնակիչներին հորդորում են շքամուտքերում ու հարկաբաժիններում սննդի մնացորդներ չթողնել, քանի որ դա կարող է կրծողների տարածմանը նպաստող լրացուցիչ հանգամանք հանդիսանալ: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ