18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է կրճատել ոչ աշխատանքային օրերը

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ օրակարգին չվերաբերող մի առաջարկությամբ հանդես եկավ՝ խնդրելով Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին Կառավարությանը փոխանցել վերանայելու ամանորյա տոներին համար հատկացված 12օրյա ժամկետը:
”Հատկապես ֆինանսատտեսական շուկայում տեղի ունեցող վայրիվերումների ֆոնին առավել ևս անհասկանալի է դառանում Կառավարության որոշումը 12 օր ոչ աշխատանքային հայտարարելու մասին: 12 ոչ աշխատանքային օր անցակացնելուց հետո, երբ Կառավարությունը, պետական հիմնարկները, ԿԲ-ն, բանկերը, երբ փակված լինեն, վախենամ, որ հունվարի 13-ին պարզվի, որ առանց այն էլ անվերահսկելի իրավիճակը դուրս է եկել վերսհսկողությունից”,-ասաց նա և նշեց, թե առաջարկում է Կառավարությունը վերանայել և հարցը քննարկել:

”Տրամաբանական կլինի, որ առավելագյունը 1-2-ը և 6-7-ը լինեն ոչ աշխատանքային օր, որ ժողովուրդը, հանրությունը գոնե օպերատիվ պաշտոնական տեղեկություն ստանալու հնարավորություն ունենա: Էլ չեմ ասում, որ սա կարող է հարմար առիթ լինի, որ Կառավարությունը կարողանա օգնել ժողովրդին, այդ մեռելոցների՝ ոչ այդքան պատշաճ քաղաքական և պետական կարգի առումով, ոչ վաղ անցյալի ավանդույթը վերանայվի, հույս ունեմ կփոխանցեք Կառավարությանը և առիթի դեպքում քննարկեք”,-նշեց նա:
Սերգո Կարապետյանը խոստացավ նշված մոտահոգությունը փոխանցել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ