18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մնացեք բարով. Րաֆֆի Հովհաննիսյան

՛՛ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ՛՛ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ.

Հանրային միացյալ օրակարգ դարբնելու մաղթանքով

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցությունը բոլոր գործընկերներին իր գնահատանքն է հայտնում այս տարվա ողջ ընթացքում ծավալած համագործակցության համար: Միայն բարին մաղթելով՝ հույս ենք տածում, որ Նոր տարում այն կդառնա առավել ամբողջական, թափանցիկ եւ քաղաքացու նկատմամբ հաշվետու հարգանքով:

2015 թվականին ոգեկոչելու ենք Ցեղասպանության եւ Մեծ հայրենազրկման հարյուրամյա զոհերին ու տակավին չհատուցված աննախադեպ ոճիրը մարդկության դեմ: Բախելու ենք աշխարհի դուռը եւ ասելու ենք` արդարություն:

Հավաքական մեր իրավունքների վերականգնման այդ ճամփին անհրաժեշտ է նաեւ, որ մենք պետական մեր օջախում ապահովենք այդ նույն արդարությունը՝ ժողովրդին պատկանող սահմանադրական իշխանություն, ինքնիշխան հանրապետություն, գերակայող ազատություն, պաշտպանված զինվոր ու սահման, քաղաքական բանտարկյալների եւ բռնությունների բացառում, մարդու հոգեւոր ու նյութական արժանապատվություն:

Համալիր այս հրամայականներին հասնելու համար պետք է քաղաքական-քաղաքացիական նորացված հարթակով դարբնել հանրային իրապես միացյալ օրակարգ՝ ռազմավարական նշանակության նպատակասլաց հրապարակով:

Բոլոր դեպքերում՝ օրենսդիր մարմնում կառուցողական առկա խորհրդատվությունները կշարունակվեն, ինչպես հարկն է, ընդհանուր շահերից ելնելով: Բայցեւայնպես՝ առանց արդիականացված ու անկեղծ նոր մեթոդաբանության, պատշաճ հստակեցման ու բացախոսության, գրեթե անհնար է լինելու կյանքի կոչել համաժողովրդական անվանմամբ որեւէ արժեք՝ լինի դա շարժում, գրասենյակ, խորհուրդ կամ նպատակ:

Հայրենիքի եւ ազգի ապագայի դեմհանդիման կանգնած արտաքին վտանգներն ու ներքին խոցերը, սոցիալ-տնտեսական ահագնացող տագնապը եւ Հայաստանի հետագա զարգացման՝ ընտրված ուղու անհեռանկարայնությունը պահանջում են անմիջական, էական վերանայումներ ու հետեւող քայլեր՝ մեր երկիրը փրկելու համար: Այս հանձնառությունը յուրաքանչյուրիցս վեր է, պատկանում է բոլորիս՝ միասին:

Մնացեք բարով:

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վարչություն

Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, նախագահ

17 դեկտեմբերի 2014

Երեւան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ