18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուրեմն իրա գլուխը կարող է ջարդվել. պատգամավորը` Երանոսյանին

”Հայտարարությամբ հասանք նրան, որ եթե Երանոսյանը չի հասկացել, թե Ազգային ժողովն ինչ դեր ունի այս երկրում, և որ չի կարելի հակադրվել Ազգային ժողովին, ուրեմն իսկապես եթե իրենք որոշել է գլուխ ջարդել, ուրեմն իրա գլուխը կարող է ջարդվել: Չի կարող դա տեղի ունենալ ի հեճուկս մեր պետական մարմինների դիրքորոշումների:

Եթե մենք պետություն ենք, պետությունը պետք է պաշտպանի բոլորին, ու զսպի բոլոր նրանց, ով կարող է մեկի նկատմամբ ցանկանա դատաստան տեսնել”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե ինչ ազդեցություն կունենա ազատամարտիկների և Արամ Մանուկյանի նկատմամբ բռնարարքները դատապարտող ԱԺ հայտարարության ընդունումը, եթե մինչ ԱԺ-ում այդ հայտարարությունն էին ընդունում, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը կրկին հացազրույց է տվել ու պնդել, որ նախագահին հայհոյողի գլուխը կջարդի:

Նա ընդգծեց, որ երեկվա ԱԺ հայտարարությունը չպետք է շփոթել հրամանագրի հետ, և հայտարարության մեջ չի կարող գրվել, որ ինչ-որ մեկին պաշտոնից ազատեն կամ պատժեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ