09 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՔՊ-ն բոյկոտեց Երևանի ավագանու նիստը. Հայկ Մարությանն ուրախ լուր ուներ երևանցիների համար

Երևանի ավագանու հերթական նիստը չկայացավ. «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չէին ներկայացել՝ բոյկոտելով նիստը։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, թե, քանի որ քվորում չկա, նիստը կես ժամով ընդմիջվում է։

Մարությանի խոսքով՝ երևանցիների համար ուրախ լուր ունի. այսօր հայտարարվել է 280 վերելակի մրցույթ։

«Ստացվում է, որ 2021 թվականին արդեն տեղադրել ենք 54 վերելակ, որը հատուկ նախատեսված էր պատերազմի հետևանքով հաշմանդամություն ստացած զինվորների համար, 46 վերելակի մրցույթն արդեն ընթացքում է, ընդհանուր առմամբ՝ 520-ն արդեն տեղադրված էր, 100-ն ավելի վաղ ասել էի, որ դրել ենք մրցույթը։ Փաստացի, 2022 թվականին մենք կունենանք լրիվ նոր 1000 վերելակ», – ասաց քաղաքապետը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ