17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Կհանդիպե՞ն ևս մեկ անգամ․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև բրյուսել յան հանդիպումը կարող է այս տարվա մեջ վերջինը չլինել։ ԱԳՆ մեր աղբյուրի փոխանցմամբ, նախնական պայմանավորվածության համաձայն՝ չի բացառվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները այս տարի հանդիպեն ևս մեկ անգամ, ի դեպ՝ դարձյալ ՌԴ-ում։ Մենք տեղեկություն ունենք նաև, որ եթե այդ հանդիպումը կայանա, ապա այն ամփոփիչ բնույթ է կրելու։

Նախնական տեղեկության համաձայն, նոր հանդիպումը լինելու է ընդլայնված կազմով. պետությունների ղեկավարներից բացի, մասնակցելու են նաև եռակողմ հանձնաժողովի անդամները՝ փոխվարչապետներ Ալեքսեյ Օվերչուկը, Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները և արտաքին գործերի նախարարները։

Չնայած հանդիպման հետ կապված դեռևս ոչ մի պաշտոնական ակնարկ չկա, սակայն չի բացառվում, որ դրա մասին հայտարարվի հանդիպումից ընդամենը մեկ-երկու օր առաջ՝ ավելորդ շահարկումներից ու հարցադրումներից խուսափելու համար, առավել ևս, որ մեր աղբյուրի փոխանցմամբ, բոլոր դետալները դեռևս ճշգրտված չեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ