06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Պարտությանը մենք արժանի չէինք, սա պարտվելու պատերազմ չէր. բանակը մինչև վերջ կռվել է. Էդիկ Բաղդասարյան

44-օրյա պատերազմի վերաբերյալ հետաքննությունների ու մարդու իրավունքների խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու ու լուսաբանելու համար «Հետք» պարբերականին շնորհվեց պատերազմում զոհված «Գևորգ Արշակյանի անվան» պատվոգիր։

«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը հայտարարեց՝ իրականում, 44-օրյա պատերազմը պարտվելու պատերազմ չէր։

«Չես հասկանում, թե ինչու այդ տղաները կյանքը տվեցին՝ համարյա որևէ մի բան չունենալով արդյունքում։ Այս պատերազմը մենք, իսկապես, չէինք կարող կրվել, սա կրվելու պատերազմ չէր, այդ պարտությանը մենք արժանի չէինք, մեր զինվորներն, իսկապես, կռվում էին հերոսաբար, ամբողջ առաջնագիծը մինչև հոկտեմբերի 28-ը պաշտպանվում էր, հետո, երբ հարավում նահանջի հրաման տրվեց, ամբողջ ճակատը այդ հատվածում համարյա փլվեց։ Ընդամենը մի տեղ ճեղքում եղավ ու զորքը եկավ, հասավ Շուշի», – ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, թե պատերազմը պետք է հետաքննվի, որովհետև «շատ հաճախ զինվորներին մեղադրում են, որ բանակը չի կռվել. այդպիսի բան չկա, բանակը մինչև վերջ կռվել է»։

«Չգիտեմ՝ երբ կավարտենք հետաքննությունը, իրականում շատ ծանր է, հարյուրավոր զոհվածների ընտանիքների ենք հանդիպել. պարտվելու պատերազմ չէր», – հավելելեց «Հետք»-ի գլխավոր խմբագիրը։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ