01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կազատվեն զբաղեցրած պաշտոններից

Ինչպես արդեն հայտնել ենք, դեկտեմբերի 15-ին  ոստիկանությունում սկսվեց մասնագիտական պարապմունքների  տարեշրջանն ամփոփող ստուգատեսը: Ոստիկանության պետի կողմից խնդիր էր դրվել ամենայն պատախանատվությամբ մոտենալ ստուգարքներին՝ գիտելիքների որակական կատարելագործումը դիտելով ոչ միայն որպես տեսական պատրաստականության ցուցանիշ, այլև մասնագիտական պիտանիության գնահատման չափորոշիչ:

Մեկշաբաթյա ստուգարքների առաջին փուլին մասնակցեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետը: Ստուգարքային հանձնաժողովի  խստապահանջ և անկողմնակալ  գնահատմամբ՝ մասնագիտական գիտելիքների լիարժեք իմացություն դրսևորելու համար ոստիկանության Երևան քաղաքի  վարչության ենթակա բաժինների պետերից մեկն արժանացավ խրախուսանքի, մյուսների աշխատանքը գնահատվեց դրական, բայց, ցավոք, կային նաև պաշտոնյաներ, որոնք անհրաժեշտ պատասխանատվությամբ չէին մոտեցել առաջադրված խնդրի կատարմանը:

Հիշյալ բաժնի պետերին տրվեց տասնօրյա ժամկետ՝ նյութերը վերանայելու, բացթողումները վերացնելու և թերությունները շտկելու համար:  Անհրաժեշտ հետևություններ չանելու և վերաստուգարքին պատշաճ պատրաստականություն չցուցաբերելու դեպքում նրանք կազատվեն զբաղեցրած պաշտոններից: 

Մասնագիտական պարապմունքների ստուգատեսը շարունակվում է: Ստուգարքներին հաջորդաբար կմասնակցեն ոստիկանության մարզային վարչությունների ենթակա բաժինների պետերը: Ստուգարքները կավարտվեն դեկտեմբերի 22-ին: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ