18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Ապարան՛՛ ջոկատի հրամանատարը հանցագո՞րծ է. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ը գրում է.

Երեկ ՛՛Ազատամարտի նվիրյալներ՛՛ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանի դեմ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (նախկին 6-րդ) վարչություն բողոք է ներկայացվել: ՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզել է, որ ազատամարտիկի դեմ ցուցմունք է տվել ՛՛Ռ.Վ գազ՛՛ ՍՊԸ-ի սեփականատերերից մեկը՝ ազատամարտիկ Վահագն Մխիթարյանի որդին՝ Ռաֆայել Մխիթարյանը:

Հիշեցնենք, ավելի վաղ ՛՛Ժողովուրդ՛՛-ը գրել էր, որ դեռեւս 2013թ. փետրվարի 5-ին ՛՛Ռ.Վ գազ՛՛ ՍՊԸ գազալցակայանում կրակոցներ էին հնչել: Գազալցակայանի սեփականատեր, 31-ամյա Ռաֆայել Մխիթարյանը կրակել էր Աշտարակի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղի տեսուչների վրա, քանի որ վերջիններս 3,5 միլիոն պարտքի դիմաց դադարեցրել էին գազալցակայանի գազի մատակարարումը:

Տեղի ունեցած միջադեպից հետո գազալցակայանի շուրջ առաջացած կրքերը դեռ չեն հանդարտվել: 2014թ. սեպտեմբերի 25-ին ՛՛Ժողովուրդ՛՛-ի խմբագրություն այցելած Ռաֆայել Մխիթարյանը պատմել էր, որ Ապարանի նախկին քաղաքապետ, ”Ապարան” ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը ցանկանում է տիրանալ իր՝ Աշտարակ-Էջմիածին խճուղում գտնվող ՛՛Ռ.Վ գազ՛՛ՍՊԸ գազալցակայանին, ուստի մշտապես իր համար խնդիրներ է ստեղծել:

Թերթը նշում է, որ  ՛՛Ազատամարտի նվիրյալներ՛՛ ՀԿ անդամ, Ապարանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր հայացքներով հայտնի Ռազմիկ Պետրոսյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով Ռաֆայել Մխիթարյանի հայտարարությանը, ասել էր. ՛՛Ես քաղաքական դաշտում եմ, եւ բնական է՝ ինչ-որ բաներ պետք է փորձեն անել, թող անեն: Իրավապահ մարմինները թող աշխատեն: Եթե դիմել են իրավապահներին, ու մենք էլ հանցագործություն ենք կատարել, ուրեմն պետք է պատժվենք, ինչի մասին է խոսքը՛՛:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ