“Արամ Մանուկյան, դու կուլտուրական մարդ՝ ուր ես քրֆում, արա … /վիդեո/
Արամ Մանուկյանի նկատմամբ բռնության պատճառը, Ազգային ժողովի ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանի կարծիքով, “քֆուրի հետեւանք” է:
“Կարգ ու կանոն պիտի լինի վերջապես, թե չէ”,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Արամ Մանուկյանն իրեն թույլ էր տվել ՀՀ նախագահի հասցեին անպատիվ խոսքեր ասել:
“Ա՛յ էն ժամանակ մենք մեր մեջ պիտի մեր ընկերոջը մեր ապտակը տայինք, ասեինք՝ քանի գլուխ ունես, ա՛յ տղա, էսքան ժողովրդի մեջ մեր ես քրֆում”,- ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավորը:
“Ա՛յ Արամ, դու կարգին մարդ, գրագետ մարդ, կանգնի՛, ասա՛, լավ չի ղեկավարում, դու քանի գլուխ ունես, կանգնես հանրապետության նախագահին մեր քրֆես,- ասաց Սեյրան Սարոյանը,- Բա էդ որ քֆուր էիր տալիս, չէիր մտածում, որ մի օր մի հատ տղա կգա, կտա բերնիդ” – ասաց նա:
Սարոյանը նաեւ զարմանում է. “Արամ Մանուկյան, դու կուլտուրական մարդ՝ ուր ես քրֆում, արա, ես ու Շմայսը քրֆենք՝ ջայնամ”:
Սեյրան Սարոյանը գիտի եւ քֆուր տալ, եւ ծեծել եւ դրանից հետո պատասխան տալ: Բայց Արամ Մանուկյանը խելոք տղա է, չգիտի պատասխան տալ:
Մանրամասները 1in.am-ի տեսանյութում: