18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բերեք մի օր համախմբվենք ընդհանուր գաղափարի շուրջ. Է. Շարմազանով /վիդեո/

Հայաստանի Հանրապետությունում բազմակարծությունը գերակա արժեք է, իսկ Հայաստանի քաղաքացու նկատմամբ ցանկացած բռնություն դատապարտելի: Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ կատարված բռնությունները դատապարտող հայտարարությունն ընդունելու հարցի քննարկման ժամանակ ասաց  Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա, որոշ պատգամավորների ելույթներից կարելի է ենթադրել, որ մենք 20 տարի հետ ենք գնացել եւ հայտնվել ենք 20-րդ դարավերջում:

“ Մոռացեք այլեւս այն ժամանակները, երբ Հայաստանում մարդուն ազատ խոսելու համար ծեծում էին, երբ ազատ խոսելու համար թերթեր էին փակում: Այդ ժամանակներն անցել են”,- ասաց  Շարմազանովը:

Նա իր գործընկերներին հորդորեց  ԱԺ ամբիոնից ուսուցչի, դատավորի կամ դատախազի դեր չստանձնել:

“Մի փորձեք ավելի հայրենասեր ձեւանալ: Մենք մեր աչքի փուշը չենք տեսնում, ուրիշի աչէի գերանն ենք ցույց տալիս: Հարգելի պատգամավորներ, քաղաքականությունը նաեւ փոխզիջման արվեստ է: Ւնձ համար անընդունելի է այն մոտեցումը, որ եթե իմ ստորագրությունը չկա այս նախաձեռնության տակ, այն ինձ պետք չէ: Սա դեպի ոչինչ տանող ճանապարհ է”,- հայտարարեց ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովը պատգամավորներին հանդուրժողականության կոչ արեց`միաժամանակ հիշեցնելով, որ Հայաստանում միշտ էլ խնդիրներ են եղել, երբ մրցակցությունը վերածվել է թշնամանքի:

“Մի մոռացեք, որ մենք քրիստոնյա ենք: Մենք պետք է հանդուրժող լինենք, իսկ հիմա գործը հասել է նրան, որ մի ամբողջ 72 հոգանոց խմբակցության որոշ մարդիկ այս դահլիճից մեղադրում են հանցագործության մեջ: Սա անընդունելի է եւ ճիշտ մոտեցում չէ”,- նշեց Շարմազանովը`  շնորհակալություն հայտնելով  վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունները դատապարտող հայտարարության համահեղինակներին: Ըստ նրա,  նման հայտարարության ընդունումը շատ կարեւոր նշանակություն ունի:

Տեսանյութը 1in.am-ի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ