08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հրաժարականներից մինչեւ երրորդ դասարանի շարադրություն.կրքեր խորհրդարանում

Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Լեւոն Զուրաբյանը  ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպը դատապարտելու հայտարարության տեքստի՝ ԱԺ արտահերթ նստաշրջանում հետաքրքրվեց, թե ով է իսկապես կանգնած այդ բռնարարքների ետեւում: Ինքն էլ պատասխանեց իր հարցին:

“Եթե ոմանք պնդում են, որ կանգնած չէ իշխանությունը, ռեժիմը, ուրեմն ակնհայտ էր, թե ինչ պետք է կատարվեր երկրում սրանից հետո՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանը պետք է անմիջապես հրաժարական տար”,-ասաց նա:

 Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նկատողություն արեց, թե դա կապ չունի  հայտարարության տեքստի հետ:

 ԲՀԿ խմբակցության քարտուղար  Նաիրա Զոհրաբյանն էլ կոչ արեց խորհրդարանական մեծամասնությանը, որ եթե համաձայն չեն որեւէ ելույթ ունեցողի հետ, թող փորձ չանեն որեւէ մեկին լռեցնել:

“Չորս քաղաքակаն ուժեր նախաձեռնեցին արտահերթ նիստը, որտեղ մենք կոնկրետ պահանջ դրեցինք՝ պաշտոնանկ անել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին:

Բայց մեծամասնությունը մերժեց այդ նախաձեռնությունը, որովհետեւ իրենց ծրագրերի մեջ չէր մտնում կոնկրետ պատժել: Անհրաժեշտ էր կազմակերպել այս իմիտացիոն գործընթացը, որը “ո´չ բռնությանը” երրորդ դասարանի շարադրության մի տեքստ էր: Բնականաբար՝ ԲՀԿ-ն չի կարող նման իմիտացիաներին մասնակցել”,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ