18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զերծ շահարկումներից

   Այսօր եռյակի փակ նիստին հաջորդած ասուլիսին խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ պատրաստվում են «Օրինաց երկիր» խմբակցության հետ կրկին փորձել արտահերթ նիստ հրավիրել, այս անգամ գնաճի, դրամի արժեզրկման պատճառով ստեղծված իրավիճակից ելնելով: Թեմայի շուրջ իր տեսակետն է հայտնում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

-Այնպիսի տպավորություն է, որ, ինչպես մի սեզոն կար Ազգային ժողովում, երբ օրական մեկ հանձնաժողովի ստեղծման մասին առաջարկով էին հանդես գալիս մեր գործընկերները՝ անընդհատ նորանոր առաջարկներ, բայց միևնույն սոուսի տակ՝ Ազգային ժողովի բնականոն աշխատանքը դադարեցնել, ընթացող նիստերը խաթարել, և անցնել այս կամ այն հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ հարցի քննարկմանը:

Այս տարբերակը չգործեց: Հիմա էլ կարծես թե արտահերթերի սեզոնն է բացվել, որովհետև կրկին նույն մոտեցումն է գործում՝ ինչ թեմա ուզում է լինի, միայն թե՝ եկեք այս աշխատանքները թողնենք, դադարեցնենք, տապալենք: Բռնության միջադեպերով չստացվեց՝ դրամ-դոլարով են փորձում, սա էլ չստացվի, մեկ ուրիշ թեմա կգտնեն: Արդեն նշմարվում է իրական նպատակը՝ պարզապես ձախողել օրենսդիր մարմնի աշխատանքները, որը, կարծում եմ, անթույլատրելի է և անիրականանալի:

    Ինչ վերաբերում է այսօր ստեղծված դրամ-դոլար հարաբերակցությամբ պայմանավորված  իրավիճակին,  այն իսկապես մտահոգիչ է, ոչ միայն այն իմաստով, որ ի հայտ են գալիս դրսի ազդեցությունները, այլ նաև՝ մեր ներքին խնդիրներն են արդյունքում գլուխ բարձրացնում:

Կարծում եմ, որ յուրաքանչյուր թեմա քննարկման արժանի է, կլինի դա արտահերթ նիստի ձևաչափով, հանձնաժողովի քննարկման , լսումների կամ մեկ այլ, գուցե՝ ոչ հրապարակային, քանզի մամուլի առկայությամբ բաց քննարկումները, որպես կանոն, շահարկումների և քաղաքական գնահատականների մեծ ներկապնակ ունեն իրենց մեջ:

Սա այն խնդիրն է, որն ավելի շատ արժանի է առարկայական, մասնագիտական քննարկման՝ բանկային և ֆինանսական համակարգի մասնագետների մասնակցությամբ, որտեղ կգնա մասնագիտական, շահագրգիռ  խոսակցություն, բայց առանց շահարկումների վտանգի:


KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ