18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես թարգեցի տղերք /վիդեո/

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից   ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ անվանակարգի հաղթող  է ճանաչվել ‘’Ծխելը՝ փորձերով’’  ծրագիր :

‘’Ծխելը՝ փորձերով” ծրագրի նպատակն էր մոդելավորման վրա հիմնված հակածխախոտային քարոզչության մեթոդների արդյունավետ տարածումը Հայաստանի Հանրապետության 6 մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ, Գեղարքունիք, Վայոց ձոր, Արագածոտն ) երկուական դպրոցներում 2014թ.-ի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում:

Դա իր մեջ ներառում էր հակածխախոտային մեթոդների ներկայացումը աշակերտներին, ուսուցիչների վերապատրաստումը, նյութերի և սարքերի նվիրաբերումը շահառու համայնքին՝ ծրագրի շարունակականությունն ու ավելի լայն շրջանակներում մեթոդների տարածումն ապահովելու նպատակով:

Ընդհանուր թվով 1305  աշակերտ և 47 ուսուցիչ մասնակցել է ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը մոդելավորող փորձերին:

Ծրագրի փորձագետ , երիտասարդ գիտնական Հայկ Իշխանյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց ծրագրի նպատակային կետերը:

Ինչը դարձավ առիթ, որ որոշեցիք նման ծրագիր իրականացնել

– Մի քանի իրոք գրավիչ ու ցուցադրական փորձ կար ծխելու վերաբերյալ, որոնք վաղուց էինք ուզում ցուցադրել։ Առաջին դիմումը Նախագահի աշխատակազմի դրամաշնորհին եղավ ամռանը։ Թեև այն ցածր գնահատվեց, ուշագրավ գիտությունը դրանից հետո էլ ակտիվ շրջեց մարզերով՝ թիմի ջանքերով։ Մրցույթի երկրորդ ալիքին դիմեցինք ցուցադրվող փորձերի հավաքածուի թեթև փոփոխություններով, սակայն փոխվեց հարթակն ու լսարանը՝ նախկին հրապարկների փոխարեն սկսեցինք անցկացնել դպրոցներում՝ հավաքելով  մի ցուցադրությանը երբեմն մինչև 300 հոգի։   

Ինչո՞ւ հենց մարզերում

 – Մենք ձգտում էինք ընդգրկել հնարավորինս շատ խոշոր բնակավայրեր։ Երևանում ևս մի քանի ցուցադրություն արվեց արդեն մեր միջոցներով։

Ձեր կատարած փորձերը որքանով հետաքրքրեցին դպրոցականներին և Ձեր դիտարկմամբ,ինչ-որ փոփոխություն տեղի ունեցավ երեխաների մոտ, ասենք մտածելակերպում

–  Մեր թիրախ խմբի երեխաները հիմնականում չէին ծխում։ Սակայն գտնվում էին հենց այն տարիքում, երբ ծխելու գայթակղությունը շրջում է մոտակայքում։ Այժմ իրենք փորձով համոզվեցին բացասական հետևանքների լրջության մեջ։ զգացին և տեսան նաև բացասականը ծխախոտի և ծխելու վերաբերյալ։ Սա, հավանաբար կնվազեցնի ծխելու առաջարկներին համաձայնելու հավանականությունը։ 

Ի դեպ, երեխաներից մեկը ցուցադարության ընթացքում ընկերներին շշուկով  ասաց. ՛՛ես թարգեցի, տղերք՛՛։  

Կցանկանաք էլի նմանատիպ ծրագիր իրականացնել

– Ուշագրավ գիտության թիմը շարունակում է գործել, թեև ձմռանն, իհարկե շեշտը շրջիկ ցուցադրություններից սահուն տեղափոխվում է դեպի ինտերակտիվ գիտական թանգարանն ու կրթական տեսանյութերը։ 

Որպես երիտասարդ գիտնական ,ինչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, ովքեր ունեն հետաքրքիր գաղափարներ

– Գործել։  

Դիտեք նաև՝ տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ