18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ցայտնոտային տրամադրություն է. ԱԺ նախագահը` ոչ իշխանականներին

”Ես կարծում եմ` դա ցայտնոտային տրամադրություն է, որովհետև ակնհատ է, որ ընդդիմության վարվելաձևը բոյկոտ չէր, քանի որ Ազգային ժողովում բոյկոտի խնդիր է առաջանում օրենսդրական նախաձեռնությունների առումով: Ես դա համարում եմ փորձ` ձախողելու Ազգային ժողովի աշխատանքը, որն, ինչպես տեսաք, չստացվեց”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը կողմ է ոչ իշխանականների առաջարկին արտահերթ նիստ հրավիրել ու քննարկել դոլարի ու դրամի փոխարժեքի հարցը:

Դիտարկմանը, թե ամեն դեպքում ՀՀԿ-ն ինչպես է արձագանքում ընդդիմության առաջարկին Սահակյանն ասաց, որ ցանկացած հարց կարելի է քննարկել, բայց առանց քաղաքական շահարկումների.”Չեմ կարող այս պահին պատասխանել, քանի որ քաղաքական թիմը պետք է որոշի, բայց գործողություններն անհիմն եմ համարում: Եթե նման խնդիր կա, ցանկացած հանձնաժողով կարող է լսել, կազմակերպել, և եթե դրանից հետո անհրաժեշտություն լինի, կարելի է հանդես գալ օրենսդրության առաջարկությամբ”:

Հարցին, թե օրենսդիրը պատրաստ է համաձայնության գալ և Արամ Մանուկյանի ծեծը դատապարտող հայտարարություն անել, Սահակյանն ասաց, որ հարցը քննարկվում է, և եթե ԱԺ մյուս խմբակցությունները կհամաձայնեն, իրենք պատրաստ են. ”Ես կողմանկից եմ հայտարարությանը, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակավրեպ է: Մինչև արտահերթ նիստը որևէ ընդդիմադիր պատգամավոր չեկավ, որևէ գործունեություն Ազգաին ժողովում չծավալեց, պարզապես նրանք փորձում են միտինգային տամադրությունները տեղափոխել Ազգային ժողով”,- եզրափակեց Գալուստ Սահակյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ